Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց. Դատարանը բավարարել է ԱԱԾ միջնորդությունը

article-image

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է։ Ավելի վաղ կուսակցության առաջնորդին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացրել էր ԱԱԾ-ն: 
 
Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրել Քրեական օրենսգրքի 154.2 հոդվածով, այն է՝ ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը:
 
Աղբյուր` AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն