«Ազատությունը» և «Սիվիլնեթը» անկախ լրատվամիջոցնե՞ր. Freedom House-ի հատուկ զեկույցը

article-image

Հունիսի 5-ին միջազգային Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հատուկ զեկույց հրապարակեց, որտեղ ուսումնասիրվել էր մամուլի ազատությունը:

Զեկույցում անդրադարձ էր կատարվել նաև Հայաստանին, որտեղ մասնավորապես ասվում էր. «Վերջին 2 տարիների ընթացքում ժողովրդավարական առաջընթացի ամենաքաջալերող օրինակներ են հանդիսանում Գամբիան, Հայաստանը, Էկվադորը, Մալայզիան և Եթովպիան, որոնցից միայն Հայաստանին չի հաջողվել զարգացում գրանցել մամուլի ազատության իր միավորում նույն տարում, ինչպես դա եղավ Կազմակերպության կողմից ավելի վաղ հրապարակված զեկույցում արձանագրված քաղաքական մասում»:

Freedom House-ի այս տարվա զեկույցը ևս անաչառությամբ չէր փայլում: Զեկույցը կարդալիս հանդիպում ես այնպիսի ձևակերպումների, որոնք կարելի է գտնել այսօրվա իշխանական քարոզչությամբ զբաղված լրատվամիջոցներում:

Կազմակերպությունը իր հատուկ զեկույցում նշել է այն լրատվամիջոցներին, որոնք անկախ են և կարողացել են մանրամասնությամբ լուսաբանել անցած տարի Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները: Դրանք են, ըստ զեկույցի, «Ազատություն» ռադիոկայանը և «Սիվիլնեթ» լրատվականը: Թե ինչ սկզբունքով է զեկույցի հեղինակը մատնանշել հենց այդ լրատվականներին՝ անհայտ է, քանի որ նախորդ տարվա ապրիլյան իրադարձությունների լուսաբանումը ամենայն մանրամասնությամբ վերը նշված երկու լրատվականների հետ միաժամանակ բազմաթիվ լրատվամիջոցներ էին ներկայացնում թե՛ օպերատիվ լրատվության տրամադրմամբ, թե՛ գրեթե շուրջօրյա ուղիղ հեռարձակմամբ: Այդ լրատվամիջոցներից են 1in.am-ը, factor.am-ը, PARA TV-ն, tert.am-ը, news.am-ը և այլն:

Հարկ ենք համարում նշել, որ զեկույցի Հայաստանին վերաբերող հատվածների հայերեն թարգմանությունը տեղ է գտել «Ազատություն» ռադիոկայանի կայքում, սակայն Freedom House-ի հատուկ զեկույցի մասին պատրաստված նյութում «Ազատություն» ռադիոկայանը ներառել է «բազմակողմանի» բառը, այն դեպքում, երբ զեկույցի բնօրինակ տեքստում բացակայում է այդ բառը: «Ազատություն» ռադիոկայանի կողմից զեկույցի հայերեն թարգմանության տարբերակում բառեր ավելացնելը վկայում է վերջինիս «օբյեկտիվ» և «բազմակողմանի» լրատվություն մատուցողի տպավորություն ստեղծելու ցանկության մասին և անբարեխիղճ ու ոչ պրոֆեսինոնալ մոտեցում է լրատվամիջոցի կողմից։

Չենք կարող չնշել, որ «Ազատություն» ռադիոկայանը հանրային ընկալումներում ավելի շատ կողմնակալ լրատվամիջոց է համարվում, և դա հիմնավորվում է մի շարք փաստերով։ Լրատվականը մշտապես եղել է ընդդիմության առաջամարտիկը նախկին իշխանությունների օրոք: Իսկ այսօր այն դարձել է Նիկոլ Փաշինյանի իշխանության գլխավոր գովազդող լրատվականներից մեկը: Իսկ լրագրողներից Հովհաննես Մովսիսյանը  դարձել է ՀՀ վարչապետին կից «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենը:

Լրատվականը «Սասնա Ծռերին» գլխավոր լուսաբանող և օժանդակող կառույցներից մեկն էր, երբ զինված խումբը գրավեց ՊՊԾ գունդը 2016թ. hուլիսին և դրան հետևած իրադրաձությունների ընթացքում:

Ավելին, այս օրերին լրատվականը գովազդով տարածում էր «Սասնա Ծռեր»  խմբավորման առաջնորդի՝ Ժիրայր Սեֆիլյանի հետ հանդիպման անոնսը:

Վերջերս էլ, օրինակ, «Ազատությունը» նաև կողմնակալ կերպով լուսաբանում էր Օպերային հարակից սրճարանների ապամոնտաժման դեմ աշխատակիցների բողոքը:

Այս ամենին գումարվում են նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում լրատվականի կողմից կազմակերպված բանավեճերը և դրանց կողմնակալությունը, Մարիամ Փաշինյանի «պատրաստված» հարցազրույցը, ՀՀ նախկին նախարար Վիգեն Սարգսյանի հետ Կառլեն Ասլանյանի հետ հարցազրույցը և նման շատուշատ դեպքեր:

Հատկանշական է նաև «Ազատության»` Freedom House-ի զեկույցների լուսաբանման փոփոխվող ոճը: «Ազատությունը» մեծ ցնծությամբ հայտարարում էր, որ «Հայաստանը ամենամեծ առաջընթացն արձանագրած երկրներից է», այն դեպքում, երբ էական որևէ առաջընթաց չէր գրանցվել:

Լրատվականը համագործակցում է նաև Հայաստանում իր առնվազն վիճահարույց գործունեությամբ աչքի ընկնող Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան (Սորոսի) հիմնադրամի շահառու հանդիսացող գործիչների հետ:

Ինչ վերաբերվում է CivilNet.TV լրատվականին, ապա անհրաժեշտ է նշել, որ այն ևս անմասն չէ իշխանական պրոպագանդայից: Լրատվականը աչքի է ընկնում նաև հետաքրքիր իր տեղեկատվական հոդվածների հետաքրքիր մեկնաբանություններով, օրինակ`

Իր հետաքրքիր գործունեությամբ է առանձնանում նաև «Սիվիլնեթի» լրագրող Թաթուլ Հակոբյանը, որը նաև ներքաշված է «հայաստանցի-ղարաբաղցի» բաժանարար դիսկուրսի մեջ:

Վերը նշված փաստերը արդեն իսկ հիմնավորում են այն կարծիքը, որ Freedom House-ի զեկույցում որպես անկախ լրատվամիջոցներ հիշատակված լրատվական կառույցները չեն համապատասխանում «անկախության և անկողմնակալության» չափանիշին:

 

Հեղինակ՝ Մելինե Հայրապետյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն