Հայկ Սարգսյանի դրամական միջոցները 2018-ին` 16 միլիոն ՀՀ դրամ և 60 հազար ԱՄՆ դոլար, իսկ եկամուտները՝ շուրջ 21 միլիոն ՀՀ դրամ

article-image

Ինչպես տեղեկացրել  էինք, այսուհետ ներկայացնելու ենք օրենսդիր և գործադիր իշխանության ներկայացուցիչների դրամական միջոցների և եկամուտների վերաբերյալ տեղեկություններ՝ օգտվելով իրենց կողմից բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած տվյալներից: Նախորդ հրապարակմամբ անդրադարձել ենք ՀՀ  ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի դրամական միջոցներին և եկամուտներին:

Այս հրապարակմամբ ներկայացնում ենք ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հայտարարագրած եկամուտները ու դրամական միջոցները:

Հայկ Սարգսյանը բարձրաստիճան անձնանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած երկու հայտարարագրերը ունեն հետևյալ պատկերը:

Պաշտոնատար անձի պաշտոնը ստանձնելու հայտարարագրում Հայկ Սարգսյանը նշել է, որ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ունի 7,000,000 ՀՀ դրամ և  5,000 ԱՄՆ դոլար, իսկ պաշտոնական պարտականություններն ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականություններն ստանձնելու օրն ստացված եկամուտները կազմում են 3,723,340 ՀՀ դրամ:

Նույն հայտագրում Հայկ Սարգսյանը նշել է, որ ունի հողամասի վրա կառուցված անհատական բնակելի տուն և MERCEDES-BENZ E 350 մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոց:

Պաշտոնատար անձի տարեկան հայտարարագրում Հայկ Սարգսյանը նշել է, որ հարկային տարվա սկզբում ունեցել է 12,000,000 ՀՀ դրամ, որը հարկային տարվա վերջում դարձել է 16,000,000 ՀՀ դրամ: Հարկային տարվա սկզբում Հայկ Սարգսյանը նաև հայտարարագրել է 50,000 ԱՄՆ դոլար, որը հարկային տարվա վերջում դարձել է 60,000 ԱՄՆ դոլար: Իսկ Սարգսյանի եկամուտները հարկային տարում կազմել է 20,908,000 ՀՀ դրամ:

Հայտարարագրում առկա տվյալները ցույց են տալիս, որ Հայկ Սարգսյանի դրամական միջոցները 2018թ. ավելացել են 33%-ով կամ շուրջ 3 անգամ, իսկ դոլարային միջոցները ավելացել են 20%-ով կամ 1,2 անգամ:

 

Հեղինակ՝ Մարի Ավագյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
նիկոլ-օ-մետր

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը