ԼԳԲՏ անձանց իրավունքները պաշտպանելու համար մրցանակի արժանացած Զարեհ Սինանյանը նշանակվել է ՀՀ վարչապետին կից սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար

article-image

Ինչպես տեղեկացրել էինքօրեր առաջ համացանցում լուրեր էին շրջանառվում այն մասին, որ Գլենդելի քաղաքային խորհրդի  անդամ և Գլենդելի նախկին քաղաքապետ Զարեհ Սինանյանը, որն իր գործունեության ընթացքում զբաղվել է ԼԳԲՏ  անձանց շահերի պաշտպանությամբ, Գլենդելում նախաձեռնել է այդ անձնանց նկատմամբ խտրականությունը դատապարտող բանաձև, ինչպես նաև մրցանակի է արժանացել ԼԳԲՏ անձանց իրավունքները պաշտպանելու համար, նշանակվելու է ՀՀ վարչապետին կից սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար։

Ըստ շրջանառվող լուրերի` Զարեհ Սինանյանը դիմում էր գրել և հրաժարվել Գլենդելի հանրային խորհրդի անդամությունից՝ Հայաստանում ՀՀ վարչապետին կից սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար դառնալու համար։

Սակայն լուրի ճշմարտացիությունը պարզելու համար որևէ պաշտոնական փաստաթուղթ չկար, իսկ վարչապետի խոսնակը AntiFake.am-ի այն հարցին, թե նշանակվելու է Սինանյանը քննարկվող պաշտոնում, ոչ հերքել էր, ոչ էլ հաստատել տեղեկությունը։

Արդեն այսօր՝ հունիսի 14-ին, կարող ենք փաստել, որ համացանցում շրջանառվող լուրերը և AntiFake.am-ի ենթադրությունը համապատասխանում են իրականությանը։

Ասվածի վկայությունը Սինանյանի ֆեյսբուքյան գրառումն է այն մասին, որ նա հրաժարվել է Գլենդելի քաղաքային խորհրդի անդամությունից Հայաստանում նոր պաշտոն ստանձնելու համար և վարչապետի որոշումը Սինանյանին տվյալ պաշտոնում նշանակելու մասին։

Հիշեցնենք, որ նախորդ հրապարակման մեջ ներկայացրել էինք Սինանյանի հասարակական-քաղաքական գործունեությունը և ներկայացրել նրա կապը ԼԳԲՏ համայնքի հետ։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք ընթերցել հետևյալ հղմամբ։

Հոդվածի ռուսերեն տարբերակը:

 

Հեղինակ՝ Մարի Ավագյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
նիկոլ-օ-մետր

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը