Լավրովը Նյու Յորքում ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստի շրջանակներում հանդիպել է Գուտերեշի հետ

article-image

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ քննարկել է Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը և հացահատիկային գործարքի իրականացման ընթացքը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՌԴ արտգործնախարարության տարածած հաղորդագրությունը:

Ըստ հաղորդագրության տեքստի՝ հատուկ ուշադրություն է դարձվել 2022 թ.-ի հուլիսին Ստամբուլյան պայմանավորվածությունների իրականացման ընթացքին՝ կապված ուկրաինական պարենամթերքի արտահանման, ինչպես նաև ՌԴ-ի գյուղատնտեսական ապրանքների և պարարտանյութերի՝ համաշխարհային շուկա արտահանման հետ:

«Լավրովն ընդգծել է, որ չնայած նշված համաձայնագրերի փոխկապակցված փաթեթային բնույթին, ուկրաինական հացահատիկի կայուն մատակարարումների ֆոնին Ռուսաստանի և ՄԱԿ-ի քարտուղարության միջև ստորագրված հուշագրի իրագործման հարցում դեռևս կոնկրետ տեղաշարժեր չկան», - նշվում է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունում։

Լավրովը նաև ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, որ ԱՄՆ-ն չի կատարել ՄԱԿ-ի կենտրոնական կառույցների մասին համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունները, մասնավորապես՝ ռուսաստանցի լրագրողներին վիզաներ չի տրամադրել ՄԱԿ-ի նիստերի լուսաբանման համար, սահմանափակումներ է մտցրել ՌԴ դիվանագետների տեղաշարժի համար:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահությունն ապրիլին անցել է Ռուսաստանին: Սերգեյ Լավրովը Նյու Յորքում նախագահել է ՄԱԿ-ի ԱԽ նիստը, որի ընթացքում ԱՄՆ-ին մեղադրել է այն բանում, որ Վաշինգտոնը խաթարում է աշխարհում անվտանգության ճարտարապետությունը, և որ Կիևի վարչակարգը չի ներկայացնում Ուկրաինայի ժողովրդի շահերը:

Ըստ CNN-ի՝ արևմտյան երկրների մի շարք ներկայացուցիչներ քննադատել են Լավրովի ելույթը՝ դատապարտելով, որ Ռուսաստանի կողմից պատերազմի արդարացումը: ԵՄ երկրները ՄԱԿ-ի ԱԽ-ի հանդիպումից առաջ համատեղ հայտարարություն էին տարածել՝ դատապարտելով Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայում և քննադատելով Լավրովի ներկայությունը նիստին:

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն