ՇՀԿ-ն չի պատրաստվում միասնական արժույթ ներմուծել

article-image

Շանհայի համագործակցության կազմակերպությունը (ՇՀԿ) մշակում է «ճանապարհային քարտեզ»՝ դոլարից կազմակերպության անդամ երկրների ազգային արժույթներով հաշվարկներին անցնելու համար, իսկ ինչ-որ միասնական արժույթի սահմանման հարց դեռ չի քննարկվում: Նման հայտարարություն է արել ՇՀԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Գրիգորի Լոգվինովը: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Интерфакс» գործակալությունից:

«Մշակվում է ազգային արժույթներով հաշվարկների անցնելու ճանապարհային քարտեզ… Աշխատանքն իրականացվում է լուրջ և առարկայական ճանապարհով: Գործընթացը բնավ էլ պարզ չէ, քանի որ, ցավոք, դոլարը, որպես համաշխարհային պահուստային արժույթ, չափազանց խորն է արմատավորված, այդ թվում՝ ազգային արժութային համակարգերում», - ասել է Լոգվինովը «Բելառուս 1» պետական ​​հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Նա նշել է, որ դոլարից իսպառ հրաժարվելու համար հարկավոր է դեռ շատ բան անել և բավականին երկար ճանապարհ անցնել։

«Ինչ վերաբերում է ՇՀԿ-ի ինչ-որ միասնական արժույթ ներմուծելուն, ապա այս հարցը դեռևս դրված չէ, և նման նպատակ դեռ սահմանված չէ: Դե, իսկ հետագայում մենք կմտածենք», - եզրափակել է Լոգվինովը:

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն