Չինաստանի արտգործնախարարը մայիսի 8-12-ն այցով կմեկնի Գերմանիա, Ֆրանսիա և Նորվեգիա

article-image

 Չինաստանի արտաքին գործերի նախարար Ցին Գանը մայիսի 8-12-ը կայցելի Գերմանիա, Ֆրանսիա և Նորվեգիա: Նման հայտարարություն է արել Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից:

«Պետ​​խորհրդի անդամ, Չինաստանի արտաքին գործերի նախարար Ցին Գանը մայիսի 8-12-ը կայցելի Գերմանիայի Դաշնային Հանրապետություն, Ֆրանսիա և Նորվեգիա՝ այդ երկրների արտգործնախարարներ Անալենա Բերբոքի, Կատրին Կոլոննայի և Աննիկեն Հյուիթֆելտի հրավերով», - հայտնել է նա ճեպազրույցում։

Չինացի դիվանագետը չի հստակեցրել Ցին Գանի եվրոպական շրջագայության այլ մանրամասներ:

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն