#Anti_Fake_PRESIDENT բողոքի ակցիան Երևանի կենտրոնում և ՀՀ նախագահի նստավայրի դիմաց (ակցիայի տեսանյութն ամբողջությամբ)

article-image

Հունիսի 17-ին, «Քաղաքացիական գիտակցություն» ազատական հասարակական կազմակերպության և AntiFake.am փաստերի ստուգման և տեղեկատվության տրամադրման հարթակի նախաձեռնությամբ տեղի է ունեցել խորհրդանշական բողոքի ակցիա ՀՀ նախագահի նստավայրի դիմաց` #Anti_Fake_President խորագրով:

Բողոքի ակցիայի նպատակն էր ՀՀ քաղաքացիների ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը չի իրականացնում իրեն Սահմանադրությամբ վերապահված գործառույթները: Մասնավորապես, նախագահը չի հետևում Սահմանադրության պահպանմանը:

Ակցիայի մասնակիցները ակցիայի ընթացքում բաժանեցին թռուցիկներ Երևանի կենտրոնում, ապա Բաղրամյան 1 հասցեից քայլերթ կատարեցին դեպի ՀՀ նախագահի նստավայր, որտեղ բաժանեցին պաղպաղակներ, ցույց տալու համար, որ նախագահի գործառույթների մեջ պաղպաղակ բաժանելը չի մտնում։ Խորհրդանշական ակցիան ամփոփվեց #Anti_Fake_PRESIDENT գրությամբ փուչիկները օդ բաց թողնելով և Արմեն Սարգսյանին «Կիսամյակային լավագույն Fake գործիչ» անվանակարգում հավաստագիր շնորհելով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հոդվածի ռուսերեն տարբերակը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն