«Հայրենիք» հիմնադրամը սկսում է առաջին անհրաժեշտության սննդի և պարագաների հավաքագրում

article-image

Անհրաժեշտ է գործել հայտարարված ռազմական դրության կանոնների սահմաններում։  Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։

«Երեկ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի կողմից հնչեցված միտքը, որ Պաշտպանության նախարարության հետ համաձայնեցված կնախաձեռնի հավաք և կմեկնի սահման, մեր համակիրների և կուսակից ընկերների շրջանում մեծ արձագանք է ստացել։ Հարյուրավոր մարդիկ են դիմել մեզ կամավորագրման համար։

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրությունը և ՀՀ ԶՈւ կողմից իրականացվող զորահավաքը, մեր բոլոր ընկերներներին խնդրում ենք գործել հայտարարված ռազմական դրության կանոնների սահմաններում, պատրաստ սպասել զինվորական կոմիսարիատների կանչերին, այդպիսի կանչի դեպքում անմիջապես ներկայանալ և կատարել ՊՆ-ի կողմից ձեր վրա դրված խնդիրը։ Խնդրում ենք զերծ մնալ ռազմական դրության կանոններից չբխող որոշումներից և գործողություններից։

Բարի ծառայություն, Աստված պահապան մեր զինվորներին

Տեղեկացնենք նաև, որ «Հայրենիք» հիմնադրամը սկսում է առաջին անհրաժեշտության սննդի և պարագաների հավաքագրում, որն առաջիկայում կփոխանցվի ըստ անհրաժեշտության», - ասվում է հայտարարության մեջ։

Աղբյուր` AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն