Փաշինյանն իր ասուլիսում Գայանե Հակոբյանի գործով մեղադրական ակտ կայացրեց. Փաստաբան

article-image

«Գայանե Մարտիրոսյանի գործը դեռ հինգերորդ օրն է ընթանում, բայց Նիկոլ Փաշինյանն արդեն փաստեց, մեղադրական դատական ակտը կայացրեց,  վերջակետ դրեց այս գործում ընդհանրապես իրավական որևէ գործընթացի՝ նշելով, որ տեղի է  ունեցել առևանգում»,- կառավարության դիմաց լրագրողներին ասաց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանը՝ խոսելով ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանի՝ Աշոտ Փաշինյանի «առևանգման գործով» հայտարարությունների մասին։

Նա նշեց, որևէ մեկը  չի կարծում չէ՞, որ որևէ իրավական գործընթաց այլևս բացառվում է։

Վ.Հովհաննիսյանը հիշեցրեց, որ ինքն այն 300-400 փատաբաններից մեկն է, որ  հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել Ն. Փաշինյանի վերաբերյալ. «Մենք գտնում ենք, որ նա կատարել է հանցագործություն, բայց երբևէ  որևէ փաստաբան իրեն թույլ չի տվել ասել, որ Փաշինյանն արդեն իսկ այդ հանցագործությունը կատարել է, օգտագործել ենք  ենթադրյալ, թվացյալ հանցագործություն, առերևույթ հանցագործություն  տերմիները, որպեսզի չխախտենք անմեղության կանխավարկածը»։

Փաստաբանի խոսքով, Նիկոլ Փաշինյանը չպետք է նման արտահայտություններ  կատարի, անմեղության կանխավարկածը խախտի, քանի որ դեռևս որևէ մեկը՝ ոչ քննիչը, ոչ դատախազը, ոչ դատարանը չեն կարող փաստել՝ տիկին Մարտիրոսյանը  կատարե՞լ է  այդ հանցագոծությունը, թե՞ չի կատարել։

«Այս պահին մենք ունենք ընդամենը կասկած, դրա վերաբերալ մեղադրանք։ Անձի  մեղավորությունը հաստատվում է  մեղադրական դատական ակտով։ Պետք է զերծ մնալ նմանատիպ  արտահայտություններից, քանի որ մեր բոլոր հույսերն այս գործի հետ կապված, կմարեն»,- ասաց Վահան Հովհաննիսյանը։

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն