Դատարանի բոլոր տեսախցիկներն առգրավված են. նոր մանրամասներ Փաշինյանի որդու գործով. «Ժողովուրդ»

article-image

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ վարչապետի որդու միջադեպի գործով նախաքննական մարմինը գնացել է ՀՀ վերաքննիչ դատարան եւ առգրավել դատարանի տարածքի բոլոր տեսախցիկները։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի հաղորդման հիմքով՝ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել՝ մարդուն առեւանգելու հոդվածով։ Գործով կալանավորվել է 44-օրյա պատերազմի հերոս Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը։ Վերջինս, ըստ լուրերի, քաղաքական իշխանության կողմից ճնշման է ենթարկվել եւ հրաժարվել է վարչապետի դեմ իր պայքարից, եւ դա է պատճառը, որ նա հրաժարվեց իր պաշտպաններից, իսկ «Որդիների կանչ» ՀԿ-Ն էլ դադարեցրեց նստացույցը Կառավարության դիմաց, որից հետո նրան ազատ կարձակեն։

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Գայանե Հակոբյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանը հայտնեց, որ ճնշման մասին խոսք չի կարող լինել, այդ թվում՝ պայմանավորվածության, առաջիկայում իրենք՝ գործով ներգրավված նոր պաշտպանները, կանդրադառնան քրեական վարույթին։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։ 

Աղբյուր՝ «Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն