ԵԱՏՄ-ում տնտեսության զարգացման տեմպերով գլխավոր շահառուն Հայաստանն է. Պուտին

article-image

 ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությունը մեծ հաջողությամբ է առաջ ընթանում։ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի բացման խոսքում նշեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա հատուկ շեշտել է, որ Հայաստանում տնտեսության զարգացման տեմպն ամենաբարձր է։

«Ինչպես ճիշտ նկատեց Ղազախստանի նախագահը` այս հարցում գլխավոր շահառուն Հայաստանն է, որտեղ տնտեսության զարգացման տեմպերն ամենաբարձրն են»,– ասաց ՌԴ նախագահն ու խնդրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին թվերով խոսել տնտեսության զարգացման տեմպերի մասին։

Պուտինը ճշտել է թվերը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Ի պատասխան՝ Փաշինյանն ասել է, որ նախորդ տարի աճը եղել է 12,6, իսկ այս տարի, եթե չի սխալվում, 12,1 %։

«Երկրի ՀՆԱ-ի 2,1 տոկոս աճ, դա, իհարկե, լուրջ, շատ լուրջ ցուցանիշ է»,- ասել է Պուտինը։

Նա հավելել է, որ Ռուսաստանը բարձր է գնահատում ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների հետ սերտ գործընկերությունը, որը հետևողականորեն կառուցված է փոխշահավետության, հարգանքի և միմյանց շահերը հաշվի առնելու սկզբունքների վրա։

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն