Փաշինյանն ու Ալիևը բանավիճել են ԵԱՏՄ նիստի ընթացքում

article-image

Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի ժամանակ, որին նաև մասնակցում էր հրավիրյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, տեղի ունեցավ բանավեճ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու նրա միջև այն բանից հետո, երբ վերջինս իր ելույթի ժամանակ հայտարարեց «Զանգեզուրյան միջանցքի» մասին։

Փաշինյանը խոսք խնդրեց ու հայտարարեց, թե նման տերմիններն օգտագործվում են «Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ» ի ցույց դնելու համար։ 

«Մեր եռակողմ հայտարարությունում կա միայն մեկ միջանցքի մասին հիշատակում՝ Լաչինի միջանցք անունով, որն ապօրինի ՌԴ խաղաղապահների ներկայությամբ փակվել է Ադրբեջանի կողմից», - հայտարարեց նա։ 

Ի պատասխան Փաշինյանի, Ալիևն էլ խոսք խնդրեց ու նշեց, թե իրենք իբր ոչ մեկի նկատմամբ տարածքային պահանջ չունեն՝ «մանավանդ որ Հայաստանը պաշտոնապես ընդունել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Ղարաբաղը»։ 

Ադրբեջանի նախագահից հետո կրկին ելույթ ունեցավ Հայաստանի վարչապետը՝ նշելով, թե ՀՀ-ն ընդունել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, սակայն Բաքվի և Ստեփանակերտի միջև պետք է տեղի ունենա երկխոսություն «Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների ու ազատության մասին»։

Այս բանավեճը շարունակվեց ևս մի քանի րոպե՝ ավարտվելով նախագահ Վլադիմիր Պուտինի միջամտությամբ։ 

Աղբյուր՝ AntiFake.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն