Թուրքիայի Մալաթիա նահանգում 4,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

article-image

Թուրքիայի Մալաթիա նահանգում 4,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է տարերային աղետների հետևանքների վերացման վարչությունը։

Նշվում է, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 18:02-ին (Երևանի ժամանակով` 19:02) Փյություրգեի շրջանում:

Երկրաշարժի օջախը գտնվել է 6,96 կմ խորության վրա:

Մայիսի սկզբին երկրի արտակարգ ծառայությունները հայտնել էին, որ այս տարվա փետրվարից Թուրքիայի տարածքում գրանցվել է ընդհանուր առմամբ 33 հազար ցնցում։ Ամենահզորն ու ավերիչը փետրվարի 6-ի երկրաշարժերն էին։ Թուրքիայի իշխանությունները տարերքն անվանել են «դարի աղետ»։ Երկրաշարժերի զոհ է դարձել ավելի քան 50 հազար մարդ։

Աղբյուր՝ AntiFake.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն