
Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումից հետո խաղաղության պայմանագրի կետերի համաձայնեցման հարցը շատ ավելի հեշտ կլուծվի: Այդ մասին ասել է Ալիևը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկկողմ հանդիպման ժամանակ։
Ադրբեջանի նախագահը իր հերթին շնորհակալություն է հայտնել Պուտինին՝ Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործում Ռուսաստանի ջանքերի համար։