Ապաշրջափակման հարցերում կան խոչընդոտներ, խնդիրներ, որոնք, կարծում եմ, հաղթահարելի են. Պուտինը` Փաշինյանին և Ալիևին

article-image

ուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները մեկ շաբաթից կհանդիպեն չկարգավորված հարցերը լուծելու համար։ Այս հայտարարությունն արեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպման ժամանակ։

«Ես հույս ունեմ, որ բոլոր չլուծված հարցերն այդ ձևաչափով կլուծվեն»,– ասաց նա։

Խոսելով այսօրվա հանդիպման մասին` Պուտինը հիշեցրեց, որ կողմերին արդեն հաջողվել է արդյունքների հասնել եռակողմ ձևաչափով։ Նա օրինակ բերեց 2020 թ–ի նոյեմբերի 9-ը, որից հետո մարտական գործողությունները դադարեցին։

«Այս ընթացքում շատ իրադարձություններ են տեղի ունեցել, ես հիմա կանգ չեմ առնի դրանցից յուրաքանչյուրի վրա։ Ընդհանուր առմամբ, իմ կարծիքով, չնայած գոյություն ունեցող բարդություններին ու խնդիրներին, այնուամենայնիվ, իրավիճակը զարգանում է կարգավորման ուղղությամբ»,– հավելեց նա։

Բոլոր չկարգավորված հարցերը, ըստ ՌԴ նախագահի, զուտ տեխնիկական են։

ՌԴ փոխվարչապետ Օվերչուկն էլ լրագրողների հետ զրույցում պատմել է, թե ինչ տեխնիկական չլուծված խնդիրներ են մնացել Հայաստանի և Ադրբեջանի միջև:

«Դրանք տեխնիկական, բայց շատ կարևոր մանրամասներ են։ Խոսքը Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանը հատելու ընթացակարգի մասին է։ Փոխվարչապետները Մոսկվայում մեկ շաբաթ անց կքննարկեն, թե ինչպես է իրականացվելու սահմանային և մաքսային հսկողությունը»։

Հիշեցնենք` այսօր Մոսկվայում կայացավ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը (Ադրբեջանը ԵԱՏՄ անդամ չէ):

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն