Արցախում նշվել է Վերջին զանգը․ Արցախպրես

article-image

Այսօր՝  մայիսի 26-ին, ի թիվս Հանրապետության մյուս կրթօջախների, ուսումնական տարվա, իսկ շրջանավարների համար նաև դպրոցական կյանքի ավարտն ազդարարող Վերջին զանգը հնչել է  Ստեփանակերտի Վ. Ջհանգիրյանի անվան համար 11 ավագ դպրոցում:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝  դպրոցի տնօրեն Աիդա Գրիգորյանը ողջունելով  ներկաներին, շնորհավորել է  շրջանավարտներին ուսումնառության Վերջին զանգի կապակցությամբ:

«12-ամյա մարաթոնը ավարտվեց, եկավ սպասված ամենահիշարժան տոնը, որը լեցուն է՝ ջերմության ու երախտագիտության խոսքերով, բարեմաղթանքներով ու անմոռանալի պահերով: Դպրոցի վերջին զանգը, հասուն տարիքի առաջին զանգն է, որն ազդարարում է առավել պատասխանատու փուլի մեկնարկը: Ինչպիսինը կլինի այն՝ մեծապես կախված է ձեզանից»,- ասել է Ա. Գրիգորյանը:

Շրջանավարտի ծնող  Զարինե Սառաջյանը, շնորհավորելով օրվա առթիվ, նշել է, որ շրջանավարտների դպրոցական կյանքի ժամանակահատվածը համընկել է    Արցախի պատմության ծանրագույն փուլերից մեկի հետ:

«Դուք այս տարիների ընթացքում սովորեցիք, թե ինչպես մոմի լույսի ներքո դաս սովորել և պատրաստ ներկայանալ դասի: Դուք այս տարիների ընթացքում սովորեցիք, ինչպես փայտի վառարանը վառել և դասարան տաքացնել, ջերմ պայմաններ ստեղծել դասապրոցեսի համար: Դուք սովորեցիք միմյանց ջերմացնել ձեր ապրումակցումով, ձեր վերաբերմունքով: Դուք կարողացաք հավուր պատշաճի հաղթահարել այդ բոլոր դժվարությունները:Դուք այդ ամենից ոչ թե թուլացաք, այլ ուժեղացաք և գնացիք հաստատուն քայլերով դեպի ձեր երազանքներն ու նպատակները, որոնք անշեղորեն սերմանել են ձեր մեջ և ձեր ծնողները և ձեր ուսուցիչները»,- ասել է Զ. Սառաջյանը:

Շրջավարտ  Նանե Սարգսյանի խոսքով՝  դպրոցական կյանքի վերջին մի քանի տարիներն անցան արտասովոր պայմաններում ու փորձություններով՝ համաճարակ, պատերազմ, շրջափակում:

Այս երեք տարիները լի էին փորձություններով Դասապրոցեսը սկսվեց ոչ սովորականի պես և այդպիսով էլ սկիզբ դրվեց մեր արտակարգ ուսումնական տարին: 

«Բայց մենք մեր մեջ ուժ գտանք և բնականոն կերպով շարունակեցինք մեր ուսումը»,- ասում է շրջանավարտը՝ հավելելով, որ իր ապագան տեսնում է Արցախում և  սովորելու, ապրելու և արարելու է այստեղ:

Աղբյուր՝ «Արցախպրես»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն