
Մասնավոր մեքենան աննկատ միացել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի շարասյանն ու հայտնվել Ֆրանկֆուրտի օդանավակայանի թռիչքադաշտում, որտեղ նրա վարորդը անխոչնդոտ մոտեցել է քաղաքական գործչին եւ բռնել նրան, ուրբաթ տեղեկացրել է Bild պարբերականը։
Պարբերականի տեղեկացմամբ՝ միջադեպը, որը, պարբերականի հարցումից հետո, արդեն հաստատել են կանցլերի գրասենյակում, տեղի է ունեցել չորեքշաբթի գիշեր Մայնի Ֆրանկֆուրտում, երբ Շոլցը ոստիկանության շքախմբի ուղեկցությամբ վերադառնում էր ԵԿԲ հիմնադրման 25-ամյակի տոնակատարությունից։
«Շոլցի կառավարական ինքնաթիռ նստելուց մի քանի ակնթարթ առաջ 48-ամյա տղամարդն իբր հունական ազգանվամբ վազել է թռիչքադաշտով դեպի Շոլցը, բռնել նրան ձեռքով եւ դեպի իրեն քաշել՝ մինչ այդ միանալով կանցլերի շքախմբին իր մասնավոր մեքենայով»,- տեղեկացրել է պարբերականը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։
Ինչպես նշվել է, աննկատ միանալով շքախմբին՝ տղամարդու մեքենան մտել է օդանավակայանի տարածք Քրեական ոստիկանության դաշնային գերատեսչության աշխատակիցների համաձայնությամբ, որոնք նրան ուղեկցող են համարել։