ԱԴԾ-ն Գելենջիկում ահաբեկչություն է կանխել և ձերբակալել կասկածյալին. նրա մոտ ռումբ է եղել

article-image

ՌԴ անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները Գելենջիկում ահաբեկչություն են կանխել, ձերբակալվել է Ռուսաստանի քաղաքացի, պարզվել է` նա ուկրաինական նեոնացիզմի կողմնակիցներից է։ Sputnik Արեմենիայի փոխանցմամբ տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով գերատեսչության հանրային կապերի կենտրոնին։

42-ամյա տղամարդու մոտից առգրավվել է ինքնաշեն պայթուցիկ սարք։ Ռումբը թաքցրած է եղել անտառում սարքավորված գաղտնարանում։ Նա հարձակում էր նախապատրաստում իրավապահ մարմինների օբյեկտի վրա։ Ահաբեկչություն նախապատրաստելու հոդվածով քրեական գործ է հարուցվել։ Ձերբակալվածի բնակության հասցեում կատարված խուզարկության ընթացքում ուժայինները ինքնաշեն պայթուցիկ սարքի պատրաստման բաղադրիչներ են հայտնաբերել։

Դատարանի որոշմամբ` կասկածյալը կալանավորվել է։

Մայիսի 25-ին ԱԴԾ-ն հայտնել էր ռուսական ԱԷԿ-ներում դիվերսանտների կողմից նախապատրաստվող ահաբեկչությունների կանխման մասին։ Ուկրաինայի երեք քաղաքացիներ` Ալեքսանդր Մայստրուկը, Էդուարդ Ուսատենկոն և Յուրի Կիշչակը, հավաքագրվել էին Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայության աշխատակից Վիտալի Գորբատյուկի կողմից: Ուժայինները ձերբակալել էին նաև Ռուսաստանի երկու քաղաքացու, որոնք կապով և տրանսպորտով աջակցել էին խմբին:

Դիվերսանտներին հաջողվել էր պայթեցնել էլեկտրահաղորդման գծի մեկ հենասյուն Լենինգրադի ԱԷԿ-ում, ականապատել էլեկտրահաղորդման գծի չորս հենասյուն և պայթուցիկ սարքեր տեղադրել Կալինինի ԱԷԿ-ի ևս յոթ հենասյուների տակ:

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն