Սննդի կետում մեկի պայուսակից գողացել էր 87 հազար դրամ. Խոստովանեց արարքը և ներկայացրեց գողոնը

article-image

Մայիսի 25-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած երիտասարդը հայտնել էր, որ Պարույր Սևակի փողոցի սննդի կետերից մեկում պայուսակից գողացել են 87 000 դրամ:

Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզել են գողությունը կատարողի ինքնությունը: 49-ամյա տղամարդը Դավիթ Մալյան փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է Քանաքեռ-Զեյթունի բաժին: Նա խոստովանել է արարքը և ներկայացրել գողացած 87 000 դրամը:

49-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին:

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն