Էջմիածնում ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը և գլխիվայր շրջվել. վարորդը հոսպիտալացվել է

article-image

Մայիսի 26-ին՝ ժամը 06։04-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի թիվ 8 դպրոցի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան բախվել է մայթեզրին և կողաշրջվել, տուժածներ չկան։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Դ․ Գ․, ծնված 1983 թ․) բախվել է էլեկտրական սյանը և գլխիվայր շրջվել:

Փրկարարները փակել են գազի բալոնի փականը և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել վարորդին, որը հոսպիտալացվել է Էջմիածնի ԲԿ:

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն