
Այսօր՝ մայիսի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններում Ծարավ Աղբյուր փողոցում բախվել են Mercedes և Nissan Teana մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որից 2-ը երեխաներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի ավագ պարեկ Էդիկ Սուսունցն, կրտսեր պարեկ Մուշեղ Խաչատրյանը և շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Բախման հետևանքով Nissan-ը բախվել է աղբարկղին, կոտրել այն և բախվել երկաթե էլեկտրասյանը, ինչի հետևանքով արտաքին լուսավորության լամպը կոտրվել է, աղբն էլ թափվել ճանապարհով մեկ։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։