Մենք պարտվում ենք, քանի որ մեր պաշտպանությունը ղեկավարում են զիվորական ծառայությունից խուսափածները․ Հասրաթյան

article-image

Մենք պարտվում և կորցնում ենք խայտառակվելով, այլ ոչ թե, գոնե, պատվով, ինչպես կարող է լինել արժանապատիվ պարտության դեպքում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊԲ նախկին մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը։

«Մենք պարտվում ենք խայտառակվելով, քանի որ մեր պաշտպանությունը ղեկավարում են ոչ միայն ժամկետային զիվորական ծառայությունից խուսափածն ու ժամկետային ծառայության ընթացքում իր հրամանատարին դանակահարածը, այլև, որ շատ ցավալի է, երբեմնի մարտական ուղի անցած մեր այն բարձրաստիճան զինվորականները, ովքեր այսօր  ծառայում են ոչ թե Հայրենիքին, ինչպես երեկ էր, այլ նրանց, ովքեր Հայրենիքը դարձրել են խայտառակության թիրախ....

Ասվածի ապացույցը բզկտվող Երկիրն է, գրեթե ամենօրյա ռեժիմով բանակում արձանագրվող մահվան, վիրավորման կամ գերավարման  դեպքերն ու երեկ էլ՝թշնամու կողմից մեր երկու զիվորների առևանգումը...

Անտանելի է, երբ  այս ամենից հետո կամ տիրում է համատարած անտարբերություն կամ խոսելու դեպքում, նորից «մեղադրում» են երբեմնի հզոր բանակ ստեղծողներին, ասել է թե՝ «նախկիներին...»»։

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն