Որոնք են Սորոսի ֆոնդի հայաստանյան գրասենյակին աջակցություն հայտնած կազմակերպությունները, ինչ ֆինանսավորում ունեն դրանք և երբ են համախմբվում

article-image

Մայիսի 24-ից հասարակական գործիչ Նարեկ Մալյանը և նրա աջակիցները, որոնք ստեղծել են «Վետօ» նախաձեռնությունը, բողոքի ակցիաներ են իրականացնում Բաց հասարակության հիմնադրամներ կազմակերպության (Սորոսի ֆոնդ կամ ԲՀՀ)՝ Հայաստանի Հանրապետությունում ծավալած գործունեության դեմ։ Այդ նպատակով ակցիաներ են կազմակերպվել ՀՀ Ազգային ժողովի, Սորոսի ֆոնդի հայաստանյան գրասենյակի դիմաց։ «Վետօ» նախաձեռնությունը պահանջում է՝

  1. Ընդունել օտարերկրյա գործակալական ցանցի մասին օրենք:
  2. Ընդունել օտարերկրյա գործակալ հանդիսացող անձանց մուտքը պետական կառույցներ սահմանափակող օրենք:
  3. Արգելափակել Սորոսի գրասենյակի պետականաքանդ գործունեությունը ՀՀ տարածքում:

Այս նախաձեռնությանն իրենց աջակցությունն են հայտնել մի շարք քաղաքական և քաղաքացիական կառույցներ և անհատներ, մասնավորապես՝ «Քաղաքացիական գիտակցություն» ազատական հասարակական կազմակերպությունը, «Ադեկվադ» կուսակցության ստեղծման նախաձեռնող խումբը, Ռամկավար Ազատական կուսակցությունը, «Դեղին ժիլետներ» ակցիայի կազմակերպիչ Քրիս Բերտերյանը, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը և այլն։

Հունիսի 5-ին՝ ի աջակցություն Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան գրասենյակի՝ 66 կազմակերպություններ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ դատապարտելով «Վետօ» նախաձեռնության գործողությունները։

Հայտարարության ներքո ստորագրել են հետևյալ կազմակերպությունները.

  1. «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ
  2. «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ
  3. «Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն» ՀԿ
  4. «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն» ՀԿ
  5. «Ժուռնալիստների Ասպարեզ Ակումբ» ՀԿ
  6. «Սպիտակի Հելսինկյան խումբ» ՀԿ
  7. «Հանրային օրակարգ» ՀԿ
  8. «Կանանց աջակցության կենտրոն» ՀԿ
  9. «Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիա» ՀԿ
  10. «Հանրային լրագրության ակումբ» ՀԿ
  11. «Երևանի մամուլի ակումբ» ՀԿ
  12. «Անմեղության հայկական ծրագիր» ՀԿ
  13. «ԽորանԱրդ» ինտելեկտուալ կենտրոն
  14. «Տաթևիկ» ՀԿ
  15. «Հասարակություն առանց բռնության» ՀԿ
  16. Արմավիրի քաղաքացիական-երիտասարդական կենտրոն
  17. «Երիտասարդական ավանգարդ» հանրային շահերի աջակցման ՀԿ
  18. «Փինք» ՀԿ
  19. «Մարդու իրավունքների տուն» Երևան
  20. «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ
  21. «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ
  22. «Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն» ՀԿ
  23. «Խաղաղության երկխոսություն» ՀԿ
  24. «Լրագրողներ Հանուն Մարդու Իրավունքների» ՀԿ
  25. «Ֆեմիդա» ՀԿ
  26. «Նոր Սերունդ» ՀԿ
  27. «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ
  28. «Հարկ վճարողների և գործարարների իրավունքների պաշտպանություն» ՀԿ
  29. «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ
  30. «Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ
  31. «Հայստանի Հելսինկյան Կոմիտե» ՀԿ
  32. «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ
  33. Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ
  34. «Իրավունքի ուժ» ՀԿ
  35. «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ
  36. «Համայնքային նախաձեռնությունների և քարոզչության կենտրոն» ՀԿ
  37. Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա
  38. Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ
  39. «Ուրբան» Հիմնադրամ
  40. «Հետաքննող լրագրողներ» ՀԿ
  41. «Ունիսոն» ՀԿ
  42. «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ
  43. «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ
  44. «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ
  45. «Ագաթ» հաշմանդամություւն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն  ՀԿ
  46. «Շողեր միություն» սոցիալ-կրթական ՀԿ
  47. «Հասարակություն Առանց Բռնության» ՀԿ
  48. «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե» ՀԿ
  49. «Ռեստարտ» ՀԿ
  50. «Կանանց իրավունքների տուն» ՀԿ
  51. «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոն ՀԿ
  52. «Երեխաների հասարակություն. մանկապատանեկան ձեռնարկումների աջակցության կենտրոն» ՀԿ
  53. «Լոռե էկո-ակումբ» ՀԿ
  54. «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ
  55. «Երևանի Եվրոպական Ուսանողների Ֆորումը» ՀԿ
  56. «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ
  57. Սի-Փի-Այ» իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն
  58. «Երևանի Եվրոպական Ուսանողների Ֆորումը» ՀԿ
  59. «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» ՀԿ
  60. Ոսկե Ծիրան Կինոյի Զարգացման Հիմնադրամ
  61. «Անգել» սոցիալական կրթամշակութային ՀԿ
  62. «Էկոթիմ» ՀԿ
  63. Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա
  64. «Իրավական հետազոտության և զարգացման կենտրոն» ՀԿ
  65. «Փոքր և միջին բիզնեսի» հիմնադրամ
  66. «Համայնքների ֆինանսիստների միավորում»

AntiFake.am-ը ուսումնասիրություն է կատարել և պարզել, որ գրեթե բոլոր վերոնշյալ կազմակերպությունները Սորոսի ֆոնդի կողմից մի քանի տասնյակ, իսկ երբեմն նաև հարյուր հազարավոր դոլարի հասնող դրամաշնորհներ ստացող կազմակերպություններ են, որոնք իրենց գործունեությունը ծավալում են հենց Սորոսի ֆոնդի տված գումարների միջոցով։ Ով, եթե ոչ Սորոսի հիմնադրամից այդչափ ահռելի գումարներ ստացող և դրա հաշվին գոյատևող կազմակերպությունները պետք է հանդես գային ի աջակցություն դրա հայաստանյան գրասենյակի և վերջինիս ղեկավար Լարիսա Մինասյանի։

Ստորև ներկայացնում ենք այդ կազմակերպությունների՝ Սորոսի հիմնադրամից ստացած դրամաշնորհներից մեկական օրինակ.

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ

«Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն» ՀԿ

«Ժուռնալիստների Ասպարեզ Ակումբ» ՀԿ

«Սպիտակի Հելսինկյան խումբ» ՀԿ

«Հանրային օրակարգ» ՀԿ

«Կանանց աջակցության կենտրոն» ՀԿ

«Հանրային լրագրության ակումբ» ՀԿ

«Անմեղության հայկական ծրագիր» ՀԿ

«ԽորանԱրդ» ինտելեկտուալ կենտրոն

«Երիտասարդական ավանգարդ» հանրային շահերի աջակցման ՀԿ

«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ

«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ

 «Խաղաղության երկխոսություն» ՀԿ

«Լրագրողներ Հանուն Մարդու Իրավունքների» ՀԿ

«Ֆեմիդա» ՀԿ

«Նոր Սերունդ» ՀԿ

 «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ

«Հարկ վճարողների և գործարարների իրավունքների պաշտպանություն» ՀԿ

«Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ

 «Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ

«Հայստանի Հելսինկյան Կոմիտե» ՀԿ

 «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ

հելսինկի Վանաձոր.PNG

«Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ

Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա

«Հետաքննող լրագրողներ» ՀԿ

 «Ունիսոն» ՀԿ

«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ

«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ

«Ագաթ» հաշմանդամություւն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ

«Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե» ՀԿ

«Ռեստարտ» ՀԿ

«Կանանց իրավունքների տուն» ՀԿ

«Երեխաների հասարակություն. մանկապատանեկան ձեռնարկումների աջակցության կենտրոն» ՀԿ

«Լոռե էկո-ակումբ» ՀԿ

«Հանուն հավասար իրավունքների» ՀԿ

«Սի-Փի-Այ» իրավունքների հայկական կենտրոն պաշտպանության

Ոսկե Ծիրան Կինոյի Զարգացման Հիմնադրամ

Ընդդեմ կանանց նկատմամբ  բռնության կոալիցիա

«Իրավական հետազոտության և զարգացման կենտրոն» ՀԿ

«Համայնքների ֆինանսիստների միավորում»

AntiFake.am-ը ուսումնասիրել է նաև, թե որ դեպքերում են վերը նշված կազմակերպությունները համախմբվել միասնական հայտարարություններով հանդես գալու համար, և պարզել, որ այդ հայտարարությունները վերաբերվում են Սորոսի ֆոնդի կարևորագույն օրակարգային կետերին՝ 2018թ. ապրիլին տեղի ունեցող իշխանափոխության գործընթացին, ԼԳԲՏ համայնքին, անցումային արդարադատությանը, կոռուպցիայի դեմ պայքարին, արտահերթ խորհրդարանական ընտրություններին, բանակին, համաներման ակտին, աղմկահարույց դատական գործերին և այլն։

Ստորև ներկայացնում ենք այդ հայտարարություններից մի քանիսը.

  • 05.03.2018թ. - Հայտարարություն Արմեն Սարգսյանի՝ ՀՀ նախագահի սահմանադրական պահանջներին չհամապատասխանելու մասին
  • 22.03.2018թ. - ՀԿ-ների հայտարարությունը՝ «Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների» գործով դատավճռի վերաբերյալ
  • 17.04.2018թ. - Հայտարարություն ազատությունից ապօրինի զրկված ցուցարարների վերաբերյալ
  • 06․08․2018թ. – Հայտարարություն Նիկոլ Փաշինյանին․ Հետին պլան չմղել Շանթ Հարությունյանի արդարացման գործը
  • 30.10.2018թ. – Արդարադատության խմբի կարծիքը և առաջարկությունները Էրեբունի – Երևանի հիմնադրման 2800 ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ, որով ողջունել են նախաձեռնութունը
  • 09.12.2018 թ. – Հայաստանի Հանրապետության վերականգնմանն ուղղված անհրաժեշտ բարեփոխումների հայեցակարգ (ճանապարհային քարտեզ), որը կազմված է «նախորդ ռեպրեսիվ ռեժիմի քննում և ներկա դրության գնահատում», «անցումային անդարադատություն» և այլ գլուխներից
  • 25.12.2018 - Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների վերաբերմունքը Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների և նորընտիր Խորհրդարանի առաջիկա անելիքների վերաբերյալ, որում որպես անհրաժեշտություններ ներկայացվում է անցումային արդարադատությունը, խտրականության բացառումը և այլն։
  • 08.01.2019 - Հայտարարություն ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022թթ. միջոցառումների ծրագրի նախագծի վերաբերյալ
  • 19.03.2019 թ. - Հասարակական մոնիթորինգի՝ զինվորական գործերով աշխատանքային խմբի հայտարարություն
  • 06.04.2019 թ. - Նաիրա Զոհրաբյանի արձագանքը խտրական էր. հայտարարություն կապված տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանի՝ Ազգային ժողովում ունեցած ելույթի և Նաիրա Զոհրաբյանի արձագանքի հետ
  • 12.04.2019թ. - Մարդու իրավունքները համընդհանուր են և չեն կարող ունենալ ազգային սահմանափակումներ․ հայտարարություն, որը վերաբերվում էր ԼԳԲՏ համայնքի ներկայացուցչի՝ Ազգային ժողովում տեղի ունեցածին
  • 24.05.2019 թ. - Անցումային արդարադատության օրակարգում կորպորատիվ հաշվետվողականությանն ուղղված գործողությունների ներառման առաջարկություններ
  • 02.06.2019 թ. - Հայտարարություն ` Զարուհի Բաթոյանի նկատմամբ խտրականության և ատելության խոսքի տարածման վերաբերյալ

Այս կազմակերպությունների մեծ մասը համատեղ հայտարարությամբ նաև հանդես են եկել 2016 թվականի հուլիսին ի պաշտպանություն «Սասնա ծռեր» ահաբեկչական խմբավորման և վերջիններիս իրականացրած գործողության։

Հատկանշական է, որ համատեղ հայտարարարությունների գերակշիռ մասը որպես օրինաչափություն հրապարակվել է հիմնականում մի քանի կազմակերպությունների՝ մասնավորապես՝ «Ժուռնալիստների Ասպարեզ Ակումբ» ՀԿ-ի, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի, «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ի, Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի, Թրանսփերնսի Ինթերնեշնլ Հակակոռուպցիոն կենտրոն-ի ստորագրությամբ։ Ի դեպ, վերջինս զարմանալիորեն բացակայում է հունիսի 5-ի համատեղ հայտարարությունը ստորագրած կազմակերպությունների ցանկից։

Վերը նշված 5 կազմակերպությունները և Սորոսի հիմնադրամից ֆինանսավորվող մյուս կազմակերպությունները, որոնք ստորագրել են հունիսի 5-ի հայտարարության ներքո, հանդիսանում են Սորոսի հիմնադրամի օրակարգերի քարոզչության հիմնական իրականացնողները Հայաստանում։ Իսկ համատեղ հայտարարությունների բովանդակությունից էլ պարզ է դառնում, որ Սորոսի հիմնադրամը Հայաստանում աշխատում է հստակ քաղաքական օրակարգերով, որոնք հիմնականում իրականություն են դառնում ինչպես ապրիլյան իշխանափոխության, Սասնա ծռերի ազատ արձակման, անցումային արդարադատության և նման այլ դեպքերում։

Բացի այդ, կարող ենք փաստել, որ ի աջակցություն Սորոսի հիմնադրամի հայաստանյան գրասենյակի և Լարիսա Մինասյանի հանդես եկած կազմակերպությունների գերակշիռ մասը ուղղակիորեն ֆինանսավորվում է Սորոսի հիմնադրամի կողմից, իսկ փոքր թվով մյուս կազմակերպություններն այս կամ այն կերպ համագործակցում են Սորոսի հիմնադրամի և դրա հետ փոխկապակցված անձանց և կառույցների հետ։

Այս ամենից կարելի է եզրակացնել, որ Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան գրասենյակը և Լարիսա Մինասյանը, բացի իր կողմից ֆինանսավորվող և իր հետ համագործակցող կազմակերպություններից, Հայաստանում քաղաքացիական, հասարակական և քաղաքական այլ աջակցություն չունի։

Հոդվածի ռուսերեն տարբերակը:

 

Հեղինակ՝ Աստղիկ Մաթևոսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
նիկոլ-օ-մետր

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը