Հյուսիսային Կորեայի մանուկների միությունը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր է նվիրել երկրի զինվորականներին

article-image

ԿԺԴՀ-ի մանուկների միությունն իր հիմնադրման 77-րդ տարեդարձի առթիվ Կորեայի ժողովրդական բանակի համար ձեռք է բերել համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր (ՀԿՌՀ) և դրանք հանձնել զինվորականներին։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից, այդ մասին հաղորդել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը։

Համակարգերի հանդիսավոր հանձնումը տեղի է ունեցել հունիսի 6-ին Փհենյանում՝ դպրոցականների Մանգյոնդեի պալատի դիմաց։ Համալիրներն անվանվել են «Սոնյոն», որը կորեերեն նշանակում է «տղա»: Արարողությունից հետո զենքն ուղարկվել է Կորեայի ժողովրդական բանակի զորամասեր։

ՀԿՌՀ-ի ձեռքբերման միջոցները հանգանակվել են աշխատանքային արշավներին դպրոցականների մասնակցության շնորհիվ, որոնց շրջանակներում կրտսեր սերունդը մեծահասակներին օգնում է դաշտերում, հավաքում մետաղի ջարդոն, բուժիչ խոտաբույսեր և սերմեր:

ԿԺԴՀ-ի մանուկների միությունն ստեղծվել է 1946 թվականի հունիսի 6-ին։ Կազմակերպությունը միավորում է 7-ից մինչև 14 տարեկան երեխաների։ Հարավային Կորեայի Yonhap լրատվական գործակալությունը գնահատումների համաձայն` միության անդամների  թիվը կազմում է մոտ 3 միլիոն:

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն