Բացառե'ք տեղափոխվող զինտեխնիկան, կամավորական խմբերին, զինվորներին տեղափոխող մեքենաները նկարահանել և տեղադրել սոցցանցերում. Տավուշի մարզպետարանի հայտարաությունը

article-image

ՀՀ Տավուշի մարզպետարանը կոչով դիմել է քաղաքացիներին:

«Սիրելի հայրենակիցներ,

Խնդրում ու հորդորում ենք ևս մեկ անգամ, բացառե'ք տեղափոխվող զինտեխնիկան, կամավորական խմբերին, զինվորներին տեղափոխող մեքենաները նկարահանել և տեղադրել սոցցանցերում:

Չնայած բազում հորդորներին, նման տեսանյութեր դեռ տարածվում են:

Այդ տեսանյութերը հակառակորդը կարող է օգտագործել ի վնաս մեր բանակին, պետությանն ու զինվորներին:

Այս վճռորոշ պահին յուրաքանչյուրիս պատասխանատու վարքագիծը առաջնային և շատ կարևոր նշանակություն ունի»,- ասված է հայտարարության մեջ:

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն