(VIDEO) «Նիկոլի տասովկեքով ա ինքն ըտենց անում». պատմում է ՔՊ–ական պաշտոնյայի կողմից ծեծված երիտասարդը. News.am

article-image

Թալին խոշորացված համայնքի Արագածավան գյուղի ՋՕԸ վերահսկողության պետ ՔՊ-ական Սուրեն Թորոսյանի կողմից բռնության ենթարկված 24-ամյա երիտասարդը մանրամասներ է պատմել երեկվա միջադեպից: Այս մասին հայտնում է News.am-ը։

«Ստեղ կանգնած եմ եղել, ինքն ավտոյով եկավ, կողքս կանգնեց, ասեց՝ նստի ավտոն: Ասեցի՝ չեմ նստի, դու ով ես, որ քո ավտոն նստեմ: Ասեցի՝ հետս խոսելու բան ունես, արի իմ գործի տեղը խոսենք: Խնդիրը ծգել է 6 ամիս առաջ, ինքը «աբիժնիկ» է մնացել ինձնից, որ ես իրեն զարկել եմ: Մի անգամ ոտքով եմ զարկել, մի անգամ էլ բոքսով դոշին: Խնդիրը ջուրն է եղել, որ գլխավոր տեղից ջուր է փակել մեզ վրա: Ես որ իրեն 6 ամիս առաջ զարկել եմ, աբիժնիկ է մնացել:

Ավտոն կանգնեցրեց, իջավ, եկավ գազը փչեց աչքերիս: Աչքերիս առաջ սեւացավ ու փետով զարկեց գլխիս: Մի անգամ զարկեց, որովհետեւ փետը ջարդվեց: Որ ուզում էր նստեր մեքենան, ես զարկեցի իր ավտոյին, ծռվեց: Մի քիչ առաջ գնաց, էլի եկավ, քարը վերցրեց, ուզում էր զարկեր, չկարողացավ: Էն կողմից մեր ախպերներից կային եկող: Ասեցին՝ քարը գցիր ձեռիցդ: Քարը քցեց, ես առաջացա դեպի իրեն, ինքը փախնում էր: Ես ուժեղ քֆուրներ եմ տվել իրան ու դրա պատասխանները կտամ»,-ասաց նա:

Երիտասարդը ասաց, որ գլխին կար են դրել:

«Մենք գնացինք իրենց մայլա, ելավ դեմներս: Ասեցինք՝ արի գյուղից դուրս գան, խոսենք, ինքը ֆռաց, գնաց տուն ու դուրս չէր գալիս: Զանգեց միլիցեքին: Ոչ թե մենք ենք զանգել, այլ ինքն է զանգել միլիցեքին ու թեման բացվել է: Ինքը պետք ա Արագածում չապրին, ինքը շատ դիշովկա, գործ տվող գյադա է, ոչ մեկի հետ լավ չի:

Նիկոլի հետ մոտեցել է, պրախոդները լրիվ բացվել ա: Սաղ Նիկոլի տասովկեքով է ինքը սենց անում»,-ասաց նա:

Արագածավանի մեկ այլ բնակիչ էր հավելեց. «Թող երկրի ղեկավարի բարի լինի սենց մոլախոտներին հեռացնի ընդհանրապես»:

Ավելին՝ տեսանյութում

Ավելի  վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 7-ին, Ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում է ստացվել, ժամը 19.00-ի սահմաններում, Արագածավան բնակավայրում գտնվող ավտոմեքենաների լվացման կետի մոտ ծագած վիճաբանության ընթացքում Թալին խոշորացված համայնքի Արագածավան գյուղի ՋՕԸ վերահսկողության պետ ՔՊ-ական Սուրեն Թորոսյանը գազաբալոնով գազ է փչել նույն բնակավայրի բնակիչ, 24-ամյա Ա․Ս․-ի դեմքին, փայտով հարվածներ հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածք։ Վերջինս ստացել է ամբուլատոր բուժօգնություն։

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում

Աղբյուր՝ News.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն