ԵԺԿ-ն խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծի երկայնքով լայնածավալ ռազմական ագրեսիայով եւ խաղաղ բնակչության, այդ թվում՝ երեխաների շրջանում զոհերով

article-image

Եվրոպական ժողովրդական կուսակցության քաղաքական խորհրդի անդամները տեսակոնֆերանսի  ընթացքում քննարկել են Բելառուսում և Ալբանիայում տեղի ունեցող քաղաքական գործընթացները, Լեռնային Ղարաբաղում ընթացող ռազմական գործողությունները և օրակարգային այլ հարցեր:

ԵԺԿ-ն խորապես մտահոգված է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքեր շփման գծի երկայնքով նոր լայնածավալ ռազմական գործողություններով և քաղաքացիական բնակչության, ներառյալ՝ երեխաների շրջանում զոհերով և վիրավորներով: Բոլոր կողմերը պարտավոր են հարգել իրենց միջազգային հանձնառությունները հակամարտությունը խաղաղ, բացառապես քաղաքական միջոցներով լուծելու ուղղությամբ։ Անհապաղ հստակ քայլեր պետք է ձեռնարկել ռազմական գործողությունները դադարեցնելու եւ զորքերը 2020թ. սեպտեմբերի 27-ից առաջ եղած դիրքերին վերադարձնելու համար։

Մենք անվերապահորեն աջակցում ենք վերադարձին խաղաղ բանակցություններին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ:

Աղբյուր՝ AntiFake.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն