ԳԱԱ Պատմության ինստիտուտի Հայրենական մեծ պատերազմի կաբինետի հարյուրավոր բնօրինակ լուսանկարներ հայտնվել են զուգարանի թղթի արտադրամասում. Դեմոյան

article-image

Ցեղասպանություն թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը բաց նամակով դիմել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եվ սպորտի նախարար տիկին Ժաննա Անդրեասյանին:

Նամակում Ասվում է . «Հարգելի տիկին Անդրեասյան,

Բոլորովին վերջերս պարզել եմ, որ Գիտութոյւնների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի Հայրենական մեծ պատերազմի կաբինետի հարյուրավոր ԲՆՕՐԻՆԱԿ լուսանկարներ հայտնվել են թղթի վերամշակման արտադրամասում՝ իսկ ավելի ստույգ՝ զուգարանի թղթի արտադրամասում։ Լուսանկարչական այդ նյութը առնչվում է Հայրենական պատերազմում հայերի մասնակցությանը և հիմնականում արված է 1941-1945 թթ․, ներկայացնելով հայ զինվորների ու սպաների, օդաչուների, զորահրամանատարների բնօրինակ լուսանկարները։

Լուսանկարների մեծ մասը կրում է ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայրենական Մեծ պատերազմի կաբինետի եռանկյունաձև կնիքը։ Ավելին, լուսանկարների մի մասի վրա առկա է վերանշյալ ինստիտուտին նվիրաբերելու ընծայագրեր։

Լուսանկարների մի մասը հաջողվել է փրկել կորստից՝ դրանք գնելու արդյունքում, սակայն տակավին հայտնի չէ, թե քանի միավոր է անդառնալի կորել կամ հայտնվել այլ անձանց մոտ։

Սա մի դրվագ է ընդհանուր համապատկերից։ Իմ ձեռքի տակ են գտնվում նույն արտադրամասում հայտնված և պետական հաստատությունների կնիքներ կրող գրականության, լուսանկարչական միավորների ու փաստաթղթերի նմուշներ, որոնք միտումնավր տարվել են նույն արտադրամաս ոչնչացնելու նպատակով։ Դրանց մեջ են ԲՈՒՀ-ական գրադարանի միավորներ, Հայաստանի թատերական ընկերության գրադարանի և արխիվի միավորներ, ինչպես նաև ԳԱԱ արխիվային հավաքածուի միավորներ։

Այս նողկալի երևույթի ակունքները պարզելու և մեղավորներին պատժելու համար պետք է ձեռնարկել կանխարգելիչ քայլեր։

Հարկավոր է պարզել, թե ի՞նչ եղանակով և ու՞մ միջոցով է միտումնավոր կերպով ու հետևողականորեն ոչնչացվում խիստ կարևոր ու արժեքավոր այս հավաքածուները»։

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն