Մհեր Գրիգորյանը արձագանքել է՝ հնարավո՞ր է բացվող հաղորդակցությունների վերահսկողությունն իրականացնի Ռուսաստանի ԱԴԾ-ն (ФСБ)։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիան։
«Դա հայ-ռուսական երկկողմ, այլ ոչ թե եռակողմ օրակարգի հարց է ։ Ես չեմ կարծում, որ մենք պետք է նման հարց քննարկենք եռակողմ օրակարգում։ Իսկ թե ինչ կլինի և ինչպես, դա առանձին հարց է», - ասաց Գրիգորյանը։
Եռակողմ աշխատանքային խմբի նոր հանդիպման մասին պայմանավորվածություններ չկան, սակայն Գրիգորյանը չբացառեց, որ առաջիկայում այն հնարավոր է, ինչպես նաև առանձին հանդիպում ռուս գործընկեր Ալեքսեյ Օվերչուկի հետ:
Մոսկվայում փոխվարչապետերի բանակցությունները տևել են 9 ժամ։