
Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Ինչպես գիտեք, արդեն 10 օր է, ինչ Մասիս համայնքում մեկնարկել է «Ո՛չ Արցախի էթնիկ զտմանը» ստորագրահավաքը, որին արդեն մասնակցել է 18544 քաղաքացի։
Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր միացել են այս կարևորագույն նախաձեռնությանը։
Ստորագրահավաքը շարունակվում է։
Ո՛չ Արցախի էթնիկ զտմանը»: