Այնթափում 21-ամյա վարորդը Toyota Corolla-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, նա հիվանդանոցում մահացել է

article-image

Երեկ՝ հունիսի 9-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15։20-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 21-ամյա Արամ Հ․-ն իր վարած Toyota Corolla մակնիշի ավտոմեքենայով Այնթափ գյուղի 5-րդ փողոցում վրաերթի է ենթարկել Արարատի մարզի բնակիչ 64-ամյա Անահիտ Ա․-ին։ Այս մասին գրում է Shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Մասիսի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել հիվանդանոց։

Այսօր՝ հունիսի 10-ին, հիվանդանոցից Ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ վրաերթի ենթարկվածը, գիտակցության չգալով, մահացել է։ 

Ոստիկանները ավտոմեքենան հայտնաբերել են Այնթափ գյուղում և այն տեղափոխվել է Ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 

Աղբյուր՝ Shamshyan.com

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն