Այսօր Հայ Առաքելական եկեղեցին այսօր տոնում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի՝ Վիրապից ելքը

article-image

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին տարվա մեջ երեք անգամ է նշում Հայոց ազգի լուսավորիչ՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի հիշատակը. նրա մուտն ի Վիրապն, ելն ի Վիրապ և նշխարաց գյուտը։

301թ-ին հայ ժողովուրդը առաջինը ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն և այդ սրբանվեր գործում առաջնակարգ դեր կատարեցին Սբ. Գրիգոր Լուսավորիչը և Տրդատ Գ թագավորը, գրում է Qahana.am-ը։:

Հայ պատմագրությունը՝ հանձինս Ագաթանգեղոսի և այլ պատմիչների հանգամանորեն լուսաբանում է այդ տառապանքներով, բայց և հրաշքներով, տեսիլքներով ու հաղթություններով զարդարված ուղին:

Ըստ ավանդության, Հայաստանում քրիստոնեության պետական կրոն դառնալու իրողությունը սերտորեն կապվում է Սուրբ Հռիփսիմյանց 37 կույսերի նահատակության հետ: Վերջիններս, Հռոմի Դիոկղետիանոս կայսրի հալածանքներից փախչելով, ապաստան են գտնում Վաղարշապատ մայրաքաղաքին կից՝ հնձաններում:

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն