Սերժ Սարգսյանը մասնակցել է ՀՀԿ շախմատի 15-րդ մրցաշարի փակմանը

article-image

Հայաստանի շախմատի ակադեմիայում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետական կուսակցության ավանդական խաղերի ծրագրով անցկացվող արագ շախմատի 15-րդ մրցաշարը: Այս մասին տեղեկանում են Հայաստանի շախմատի ակադեմիայից։

Թիմային մրցաշարին մասնակցել են Հայաստանի մարզերի, քաղաքների և Երևանի տարբեր թաղամասերի 18 թիմ: 12 հնարավորից վաստակելով 12 միավոր, առաջին տեղը զբաղեցրել է Մալաթիան: Երկրորդ հորիզոնականը գրավել է Գյումրին՝ 10 միավոր: Նոր Նորքն ու Մարտունին 8-ական միավորով բաժանել են 3-4-րդ տեղերը:

Անհատական մրցաշարում հաղթել է Անդրեյ Օհանյանը Նոր Նորքից: Նա 6 հնարավորից վաստակել է 5,5 միավոր:

Փակման արարողությանը ներկա է գտնվել նաև Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն