Վահե Գրիգորյանը քաղաքական իմաստով հոգեկան խնդիրներ ունի երևի. Նարեկ Սամսոնյան (տեսանյութ)

article-image

«Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը Սահմանադրական դատարանի դիմաց ընթացող շտապ հավաքի ժամանակ պատասխանել է լրագրողների հարցերին։

- Կարո՞ղ եք մի փոքր ներկայացնել` առհասարակ ինչպե՞ս եք գնահատում այսօր Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված այս իրավիճակը։

- Ըստ էության` սահմանադրական կարգի պերմանենտ տապալման գործընթաց է ընթանում հիմա, որը ուղղորդվում է ուղղակիորեն Նիկոլ Փաշինյանի թիմի կողմից, որովհետև Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, ուղղակի պատասխանատուն է այս իրավիճակի, որովհետև Վահե Գրիգորյանի առաջադրման ողջ գործընթացը, եթե հիշեք, կպատկերացնեք` ինչ է հիմա տեղի ունենում, և հիմա մենք ականատես ենք լինում այդ գործընթացի պրակտիկ կիրառելիությանը, որը մենք փորձում ենք կանխել բոլոր հնարավոր ուժերով։ Փորձում ենք անել այնպես, որ սահմանադրական կարգի պերմանենտ բռնաբարություն տեղի չունենա, ինչը տեղի է ունենում, և նորից եմ կրկնում, որ այս ամենի անմիջական պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է իր կիսագրագետ և անգրագետ թիմով:

- Վահե Գրիգորյանի հայտարարությունը ինչպե՞ս եք գնահատում։

- Հայտարարությունից հետո ես Վահե Գրիգորյանի հոգեկան առողջության մասին շատ լուրջ մտածում եմ։ Վահե Գրիգորյանը՝ անձամբ ինքը, իշխանությունը բռնի զավթելու հայտարարություն է արել, ինչը քրեորեն ոչ միայն պատժելի է, այլև ինքը միանշանակ դրա համար նստելու է, հենց անձամբ Վահե Գրիգորյանը, բայց քաղաքական իմաստով նա հոգեկան խնդիրներ ունի երևի, որովհետև նույն հաջողությամբ կարող էր այդպես առաջադրվել, օրինակ, Վրաստանի Սահմանադրական դատարանի նախագահ, ինչու ոչ։ Այսինքն՝ Վահե Գրիգորյանին ես չեմ համարում իրավաբանության հետ կապ ունեցող մարդ։ Նա ուղղակի քաղաքական գործիչ է եղել վերջին տասը տարում և կմնա այդպիսին, իմ կարծիքն է սա։

- Կարծես թե նրա իշխանական գործընկերները, համենայն դեպս, նաև որոշ իրավաբաններ, կիսում են նրա հնչեցրած տեսակետները։

- Ո՞վ, Նիկոլայ Բաղդասարյա՞նը։ Գիտե՛ք, լուրջ եմ ասում, Նիկոլայ Բաղդասարյանի ասածը համարել իրավաբանի կարծիք, անկեղծ, մեղանչել է իրավաբանություն մասնագիտության նկատմամբ։ Նույն մարդը ասում էր, որ Հրայր Թովմասյանը դիմի վարչական դատարան։ Ո՞նց կարելի է նման անլուրջ մարդու պնդումը բերել ու համարել, որ որոշ իրավաբաններ կիսում են։ Որևէ մեկը չի կիսում, քաղաքական թիմն է կիսում, Փաշինյանի ողջ քաղաքական թիմն է կիսում այս կարծիքը, և մի քանի ստեփանսաֆարյաններ կամ ստյոպասաֆարյաններ, մանր ու միջին, էդ մարդիկ են, որոնք պատվեր են կատարում, որոնց իրական գործը տեսնում եք; Այն կոնտինգենտը, որ էստեղ ա հավաքվում, այդ կոնտինգենտի հետ շփվելն ա, այդ կոնտինգենտին ուղղորդելն ա, այդ կոնտինգենտի մի մասը լինելը հետևաբար անլուրջ է։ Որևէ լուրջ մարդ չի կարող ասել, որ Վահե Գրիգորյանի արած հայտարարությունը լրջության կամ առավել ևս իրավաբանության հետ կապ ունի:

Մանրամասները՝ տեսանյութում։

Հոդվածի ռուսերեն տարբերակը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն