Այո՛, կատարում ենք պատվեր, այդ պատվերը ՀՀ Սահմանադրության կողմից է մեզ տրված. Նարեկ Սամսոնյան

article-image

Հունիսի 24-ին Սահմանադրական դատարանի մոտ տեղի ունեցած շտապ հավաքի ընթացքում՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե Դուք նշում եք, որ նրանք են պատվերներ կատարում, նրանք էլ հակառակն են նշում ձեր մասին, «Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը պատասխանել է.

«Ովքե՞ր են ասում, որ պատվեր ենք կատարում, այն մարդիկ, ովքեր այստե՞ղ են գալիս: Այդ մարդիկ Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմի ներկայացուցիչներն են ըստ էության՝ տեռորիստական «Սասնա Ծռերի» կողմնակիցներն են, Վարդգես Գասպարին է։ Այսինքն՝ մենք ինչ ենք ասում, մենք ասում ենք, որ այս մարդիկ  այդ մարդու հրահանգն ու քաղաքական կամքն են կատարում, այդտեղ պատվերի խնդիր չկա: Բայց մեզ պատվերի մեջ մեղադրելը իրենց գործելաոճն է: ՈԻ՞մ պատվերն ենք կատարում: Այո՛, կատարում ենք պատվեր, այդ պատվերը ՀՀ Սահմանադրության կողմից է մեզ տրված, մենք կատարում ենք սահմանադրական պատվեր: Իսկ իրենք թող մտածեն՝ ում պատվերն  են կատարում: Լուրջ չի դրանց անկեղծ պատասխանելը, ի՞նչ պատասխանես»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն