Ռուսաստանի Դաշնության, Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի Հանրապետության նախագահները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ.
«Ռուսաստանի Դաշնության, Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի Հանրապետության նախագահները, ներկայացնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ պետությունները, վճռական դատապարտում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրականացվող բռնությունը:
«Մենք ողբում ենք զոհվածների մահը և ցավակցություն ենք հայտնում սպանվածների և վիրավորների ընտանիքներին:
Մենք կոչ ենք անում անմիջապես դադարեցնել մասնակից կողմերի զինված ուժերի միջև ռազմական գործողությունները:
Մենք նաև կոչ ենք անում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին անհապաղ պատասխանատվություն վերցնել բարեղխճորեն և առանց նախապայմանների վերսկսելու բանակցությունները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության աջակցությամբ հակամարտության կարգավորման շուրջ»։
Աղբյուր՝ AntiFake.am