Ինչպես տեղեկացրել էինք նախորդ հոդվածով, AntiFake.am-ը սկսել է հրապարակումների շարք, որի նպատակը ֆեյսբուք սոցիալական ցանցում առողջ քննարկումների մթնոլորտը վերականգնելը և անհանդուրժողականությունն ու մարդկանց պատվի, արժանապատվության և գործարար համբավի շարունակական ոտնձգությունների կանխումն է:
Այդ նպատակով նախորդ հոդվածում անդրադարձել ենք ֆեյսբուք սոցիալական ցանցում հայհոյախառն մեկնաբանություններ գրող 10 կանանց:
Այս հոդվածում ներկայացված են ևս 10 կանայք՝ Janna Hakobyan, Shushanik Xondkaryan, Hasmik Amalia, Varduhi Martirosyan, Գայ Յիանե, Rima Alaverdyan, Toma Yeghiazaryan, Susan Yuzbashyan, Arusyak Mkrtumyan, Margarit Avetisyan, որոնց ֆեյսբուքյան էջերի ուսումնասիրությունից ակնհայտ է դառնում, որ նրանց մեջ կան մանկահասակ երեխաներ դաստիարակող կանայք, տատիկներ, արվեստի բնագավառի ներկայացուցիչներ, կենդանասերներ, սակայն այդ հանգամանքները չեն խանգարում, որպեսզի վերջիններս ֆեյսբուք սոցիալական ցանցում դրսևորեն կնոջը ոչ հարիր վարքագիծ և կեղտոտ բառապաշարով ու սեռական բնույթի հայհոյանքներով գրառումներ անեն:
1.Janna Hakobyan - https://www.facebook.com/janna.hakobyan.75
Այս կնոջ ֆեյսբուքյան էջից հասկանում ենք, որ մասնակցել է «հեղափոխության» ողջ գործընթացին, ուստի ենթադրաբար պետք է առաջնորդվեր Նիկոլ Փաշինյանի հեղափոխության՝ սիրո և համերաշխության սկզբունքներով, առավել ևս, որ իր ֆեսյբուքյան էջի գլխավոր նկարում նախկին ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի հետ է, ով ևս պարբերաբար պնդում է, որ 2018 թվականի ապրիլ-մայիսյան իրադարձություններով Հայաստանում տեղի ունեցավ սիրո և հանդուրժողականության հեղափոխություն: Մինչդեռ այս կնոջ վարքագիծը ֆեյսբուք սոցիալական ցանցում և հայհոյախառն գրառումները ավելի խոսուն են, քան հեղափոխության հռչակած սկզբունքները: Այս կինը թերևս պատկերն է հասարակության այն շերտի, որն իրականացրեց իշխանափոխություն ,և որին այսօր իմքայլականները վկայակոչում են որպես իշխանության կրողի:
2.Shushanik Xondkaryan - https://www.facebook.com/shushanik.xondkaryan
Պատկառելի տարիքով (69 տ.) Շուշանիկ Խոնդկարյանը, ով կարծես չունի ընտանիք և երեխաներ, աչքի է ընկնում կենդանիների նկատմամբ մեծ սիրով: Սովորաբար կենդանիներ պահող մարդիկ հանրային ընկալումներում համարվում են բարի մարդիկ: Սակայն այս կնոջ ֆեյսբուքյան գրառումներից ակնհայտ է դառնում, որ վերջինս ծայրահեղ անհանդուրժող է քաղաքական հակադիր կարծիք ունեցող անձանց նկատմամբ, ինչը դրսևորվում է վիրավորանքների և սեռական բնույթի հայհոյանքների տեսքով:
3.Hasmik Amalia - https://www.facebook.com/hasmik.amalia
Այս կինը, ում ֆեյսբուքյան էջից կարելի է մտածել, որ աստվածավախ և Աստծո պատվիրաններով առաջնորդվող կին է, զերծ չի մնում մարդկանց վիրավորելուց և սեռական բնույթի հայհոյանքներ տեղալուց:
4.Varduhi Martirosyan - https://www.facebook.com/varduhi.martirosyan.908
Վարդուհի Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից էլ պարզ է դառնում, որ վերջինս արվեստի բնագավառից է կամ անմիջականորեն կապ ունի արվեստի հետ: Սակայն դա, փաստորեն, չի խանգարում տիկնոջը սարսափելի վիրավորանքներով և սեռական բնույթի հայհոյանքներով գրառումներ կատարել:
5.Toma Yeghiazaryan - https://www.facebook.com/toma.yeghiazaryan
6.Arusyak Mkrtumyan - https://www.facebook.com/arusyak.mkrtumyan
Այս կնոջ ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ վերջինիս հայրենի քաղաքը Իջևանն է, սակայն նա բնակվում է Մոսկվայում։ Հայաստանից դուրս ապրող մեր հայրենակիցը բավականին տգեղ բառապաշարով վիրավորանքներ և սեռական բնույթի հայհոյանքներ է գրում Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանում ապրող և գործունեություն ծավալող ընդդիմախոսների հասցեին։
7.Գայ Յիանե - https://www.facebook.com/gay.yane
Այս կինը, ինչպես նաև նրան հաջորդող մյուս 4 կայանք, պատկառելի տարիք և մանկահասակ թոռնիկներ ունեցող կանայք են, ովքեր ամենայն հավանականությամբ մասնակցություն ունեն իրենց թոռնիկների դաստիարակության գործընթացում։ Այդքանով հանդերձ` նրանք հրապարակային սեռական բնույթի հայհոյանքներ են գրում ֆեյսբուքում։
8.Rima Alaverdyan - https://www.facebook.com/rima.alaverdyan.3
9.Susan Yuzbashyan - https://www.facebook.com/profile.php?id=100005531326546
10.Margarit Avetisyan - https://www.facebook.com/margarit.avetisyan.568