Իմքայլական պատգամավոր Դավոյանի եկամուտները վարչապետի օգնականի պաշտոնը ստանձնելու ընթացքում ավելացել են շուրջ 1000 %-ով, իսկ դրամական միջոցները հարկային տարվա ընթացքում՝ շուրջ 830 %-ով

article-image

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել երկու հայտարարագիր:

Արփինե Դավոյանը մինչև ՀՀ ԱԺ պատգամավոր ընտրվելը 2018 թվականի հունիսի 8-ին ստանձնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնականի պաշտոնը։

Այդ պաշտոնը զբաղեցնելու հայտարարագրում Դավոյանի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են շուրջ 160,000 ՀՀ դրամ:

Հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականություններն ստանձնելու օրն ստացված եկամուտները կազմել են շուրջ 580,000 ՀՀ դրամ:

Բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած մյուս՝ պաշտոնատար անձի տարեկան հայտարարագրում Արփինե Դավոյանի դրամական միջոցները  հարկային տարվա սկզբում կազմել են շուրջ 160,000 ՀՀ դրամ, իսկ հարկային տարվա վերջում՝ 1,500,000 ՀՀ դրամ:

Այսինքն Արփինե Դավոյանի դրամական միջոցները հարկային տարվա ընթացքում ավելացել են 831 %-ով կամ 9,3 անգամ։

Դավոյանի եկամուտները հարկային տարում կազմել են շուրջ 6,600,000 ՀՀ դրամ:

Արփինե Դավոյանի եկամուտները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնականի պաշտոնը ստանձնելու ընթացքում ավելացել են շուրջ 1000 %-ով կամ 11,4 անգամ։

Հոդվածի ռուսերեն տարբերակը:

 

Հեղինակ՝ Մարի Ավագյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն