Համացանցը ծաղրում է ադրբեջանցիների կողմից ասֆալտի մեջ զգուշությամբ տեղադրված հրթիռի լուսանկարները

article-image

Արցախի և Հայաստանի Հանրապետությունների դեմ շարունակվում է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սեպտեմբերի 27-ից սանձազերծված ռազմական ագրեսիան։ Հարձակումները տեղի են ունենում ոչ միայն ռազմական գործողությունների տեսքով, այլ նաև տեղեկատվական դաշտում։

Ադրբեջանն այս հարթակում օգտագործում է տարատեսակ քարոզչական գործիքներ՝ դաշտ նետելով բազմաթիվ ստեր ու կեղծիքներ։ Ադրբեջանական քարոզչամեքենայի տարածած ստերն ու կեղծիքները երբեմն հատում են տրամաբանության բոլոր սահմանները՝ ծաղրի առարկա դառնալով փորձագիտական շրջանակներում: Այդպիսի իրավիճակում է հայտնվել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, որը իր թվիթերյան միկրոբլոգում պարբերաբար ստեր ու կեղծիքներ է հրապարակում Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։

Երեկ նա հրապարակել է իբրև թե հայկական զինված ուժերի կողմից Մինգեչաուրի ուղղությամբ «Սմերչ»-ով հարվածելու մասին տեղեկություն և դա «ապացուցող» լուսանկարներ։

Կեղծիքն ակնհայտ է անգամ լուսանկարների վրա թեթև հայացք գցելու դեպքում, քանի որ հրապարակված լուսանկարում հրթիռն առանց մարտական հատվածի է, հետևաբար՝ այն չէր կարող չպայթել։ Իսկ եթե պայթել է, ապա ավերածության հետքեր պետք է լինեին, որոնք չկան։ Դե իսկ «չպայթած» հրթիռի համար խնամքով փորված անցքի մասին խոսելն ընդհանրապես ավելորդ է։

Մինգեչաուրի ուղղությամբ հարվածելու մասին տեղեկությունը հերքվել է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից՝ պաշտոնական մակարդակով, հրապարակվել են տեղեկությունը հերքող ապացույցներ։

Իսկ համացանցի հայաստանյան տիրույթը անտարբեր չի թողել ադրբեջանական կողմի հուսահատ ջղաձգումները և ծաղրուծանակի է ենթարկել Հաջիևին ու Ադրբեջանի ղեկավարությանը՝ հրապարակված լուսանկարների համար։

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը գրել է՝


 

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը գրել է՝


 

Ադբեջանագետ Անժելա Էլիբեգովան գրել է՝


 

«Sputnik Արմենիա» լրատվականի հայերեն բաժնի նախկին խմբագիր Ռուբեն Աբրահամյանը գրել է՝


 

Լրագրող Անի Ավետյանը գրել է՝


 

Իրինա Դանիելյանը գրել է՝


 

«Blognews.am» կայքի խմբագիր Արամ Գևորգյանը գրել է՝

 

Բիզնես խորհրդատու Արեն Ապիկյանը գրել է՝

 

 

«ԽեՂափոխության» հիմնադիր Նարեկ Մութաֆյանը գրել է՝


 

Լրագրող Լիկա Թումանյանը գրել է՝


 

Լևոն Սահակյանը գրել է՝


 

Արման Յարալյանը գրել է՝


 

«ArmComedy»-ն գրել է՝


 

 Analitik.am կայքի գլխավոր խմբագիր Անի Հովհաննիսյանը գրել է

 Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն