Գագիկ Ծառուկյանի նկատմամբ շարունակվող քաղաքական հետապնդումը պետք է անհապաղ դադարեցվի. «Հայրենիք»

article-image

«Հայրենիք» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է.

«Գագիկ Ծառուկյանի նկատմամբ շարունակվող քաղաքական հետապնդումը պետք է անհապաղ դադարեցվի:

«Հայրենիք» կուսակցությունը դատապարտում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ շարունակվող քաղաքական հետապնդումը։ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը շինծու մեղադրանքով շարունակում է մնալ բանտարկված։

Օրհասական այս շրջանում, երբ ազգը մեկ բռունցք դարձած պայքարում է թուրք-ադրբեջանական ռազմական ագրեսիայի դեմ, 13 կուսակցություններ, այդ թվում՝ «Հայրենիք»-ը, կարևորելով պետության և բանակի շուրջ քաղաքական ուժերի համախմբման, ներազգային հաշտության և համերաշխության հրամայականը, դիմելով ՀՀ գլխավոր դատախազին, միջնորդել էին փոխել Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը, որը մնաց առանց արձագանքի։

Խստորեն դատապարտելով վարչախմբի կողմից ժողովրդի պառակտման արատավոր վարքագծի շարունակումը՝ կրկին պահանջում ենք անհապաղ ազատ արձակել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին»։

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն