Իշխանության ներսում անտեղյակ են միմյանց քայլերից ու հայտարարություններից. «Ժողովուրդ»

article-image

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Իշխանության ներսում անտեղյակ են միմյանց քայլերից ու հայտարարություններից: Այն, որ Ադրբեջանի հետ բանակցությունները հայրենի իշխանությունները խիստ գաղտնի են վարում, միայն Նիկոլ Փաշինյանն ու արտգործնախարարն են բանակցային մանրամասներին տիրապետում, գաղտնիք չէ, բայց որ իշխանական ոլորտի պատասխանատու պատգամավորներն այսքան անտեղյակ են բանակցություններից, սա իսկապես, մեղմ ասած, տարօինակ է:

«Ժողովուրդ» օրաթերթն արձանագրել է, որ մեկ օրվա մեջ բանակցային գործընթացի համար պատասխանատու երկու անձինք՝ արտգործնախարար Արարատ Միրզոյանը եւ ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Սարգիս Խանդանյանը, խիստ իրարամերժ հայտարարություններ են անում: Այսպիսով, դեռ նախորդ ամիս՝ օգոստոսի 25-ին տեղի ունեցած Կառավարության նիստի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ հայկական կողմը ադրբեջանական կողմին է փոխանցել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի վերաբերյալ իր նոր առաջարկները։ ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանն էլ իր հերթին երեկ լրագրողների հետ զրույցում, խոսելով հայկական կողմի փոխանցած առաջարկներից, հայտարարեց, թե Ադրբեջանը դեռեւս չի արձագանքել խաղաղության պայմանագրի վերաբերյալ Հայաստանի նոր առաջարկներին:

Մինչդեռ, Խանդանյանի հայտարարությունից ընդամենը ժամեր անց՝ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, արտգործնախարար Արարատ Միրզոյանը ամբողջովին հակառակը հայտարարեց: Միրզոյանի խոսքով՝ հայկական կողմն ընդամենը երկու օր առաջ ստացել է ադրբեջանական կողմի առաջարկները: «Գործընթաց կա, քննարկում կա։ Կրկին, դժբախտաբար, պետք է ասեմ, որ էական հարցեր կան, որտեղ կողմերի դիրքորոշումները դեռեւս բավականին հեռու են միմյանցից»,-հայտարարեց նա: ՔՊ-ականների այս իրարամերժ հայտարարությունները կրկին փաստում են, որ իրականում Նիկոլ Փաշինյանը բանակցային գործընթացի մանրամասները խիստ գաղտնի է պահում իր թիմակիցներից»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Աղբյուր՝ «Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն