Փաշինյանը զանգել է, բայց Կրեմլում նրան չեն պատասխանել, որից հետո է նա ծավալուն նամակ ուղարկել Պուտինին. «Հրապարակ»

article-image

«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 9-ին Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի, Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի, Իրանի նախագահի եւ Վրաստանի վարչապետի հետ։ Երկու օր անց էլ՝  Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ, սակայն Պուտինի հետ զրույց չի եղել:

Մի քանի օր անց Փաշինյանն անորոշ վստահեցրեց, թե Պուտինի հետ մշտական կապի մեջ է, վերջինս տեղյակ է ՀՀ  եւ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին։ Պուտինն էլ ասաց, որ Փաշինյանից «ծավալուն նամակ է ստացել»:

Իշխանության մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Փաշինյանը զանգել է, բայց Կրեմլում նրան չեն պատասխանել, որից հետո է նա ծավալուն նամակ ուղարկել Լադիմիր Լադիմիրովիչին, ինչի մասին էլ վերջինս Վլադիվոստոկի համաժողովում ասաց։

Կառավարությանը մոտ կանգնած աղբյուրն ասում է, որ այդ նամակում Նիկոլ Փաշինյանը փորձել է արդարանալ Հայաստանում մոլեգնող հակառուսական գործընթացների հետ կապված՝ վստահեցնելով, որ դրանք Ռուսաստանի դեմ չեն։ Եվ եթե նայենք Փաշինյանի հռետորաբանությանը, ապա հենց սեպտեմբերի 9-ից հետո նա փորձեց մեղմացնել ՌԴ-ի նկատմամբ դրսեւորած դիրքորոշումները»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Աղբյուր՝ «Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն