
Սեպտեմբերի 18-ին, ժամը 13։56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նոր Արեշ 15-րդ փողոցի տներից մեկում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տներից մեկին հարակից ավտոտնակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։21-ին, մարվել՝ 14։43-ին։
Այրվել են ավտոտնակի տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 40 քմ, 3 և 20 կգ-անոց գազի բալոններից արտահոսած գազը։