Թալանել են Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կեցավայրը

article-image

Թալանել են Շիրակի թեմի առաջնորդ Գերշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կեցավայրը։ Այդ մասին հայտնում է իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը․

«Քիչ առաջ տեղեկացա, որ թալանել են Սրբազանի կեցավայրը, տանելով իրեր, որոնք հոգևոր շատ թանկ արժեք են ունեցել Սրբազանի համար (խոսքը ֆինանսական արժեքի մասին չէ )։

Միայն անաստվածների օրոք որևէ մեկը կհամարձակվեր մտնել հոգևոր առաջնորդի բնակարան։ Սա է այսօրվա իշխանությունների քարոզած արժեհամակարգի դրսևորումը։

Ուշադրությամբ հետևելու եմ իրավապահ ոլորտի գործողություններին

Զորակցությունս Ձեզ, Գերաշնորհ Միքայել Սրբազան »,- գրել է նա։ 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն