
Արցախի ողջ բնակչությունը ցուրտ եղանակային պայմաններում շարունակում է մնալ նկուղներում՝ առանց լույսի, կապի, սննդի և ջեռուցման։ Ադրբեջանը շարունակում է թիրախավորել քաղաքացիական ենթակառուցվածքները և խաղաղ բնակչությանը՝ օգտագործելով ռազմական ավիացիան, հրետանին և անօդաչու թռչող սարքերը։ Այս մասին ասվում է Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի հաղորդագրության մեջ։
Աղբյուր՝ AntiFake.am