
«Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի զինվորականները կազմակերպել են Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության տարհանումն ամենավտանգավոր շրջաններից, ինչպես նաև բուժօգնություն ցուցաբերել տուժած քաղաքացիներին։Բուժաշխատողները օգնություն են ցուցաբերել ինը վիրավոր քաղաքացու, այդ թվում՝ չորս երեխայի»,- ասվում է ՌԴ ՊՆ տեղեկատվական տեղեկագրում։
Ներկայումս ռուս խաղաղապահները շարունակում են աշխատել Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը օգնություն ցուցաբերելու ուղղությամբ։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հակամարտող կողմերին կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը և շարունակել բանակցային գործընթացը։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ խաղաղապահ զորակազմի տելեգրամյան ալիքից։