Թուրքերի մեծ մասը կարծում է, որ Հայաստանը սպառնալիք է Թուրքիայի համար. Kadir Has համալսարանի կողմից անցկացված հարցումները

article-image

Թուրքական Kadir Has համալսարանը թուրք հասարակության շրջանում ուշագրավ հարցումներ է անցկացրել: Հարցումները վերաբերվել են Թուրքիայի արտաքին քաղաքականությանը:

Հարցումներին մասնակցածների սեռային հարաբերակցությունը հավասար է՝ 50/50, իսկ տարիքային շեմը՝ 18-54:

Հարցման արդյունքները ցույց են տվել, որ թուրքերի մեծ մասը կարծում է, որ Հայաստանը սպառնալիք է ներկայացնում Թուրքիայի համար: Հարցումների արդյունքում Հայաստանը, գրանցելով 61,2 ինդեքս, զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը:

Հետաքրքիր է այն, որ Հայաստանը նախորդ տարիներին նշված ինդեքսից բավականին քիչ ինդեքսներ է գրանցել: Օրինակ՝ 2018թ. գրանցվել է 18,3 ինդեքս, 2017թ․-ին՝ 18,0, իսկ 2016թ.-ին՝ 9,8:

2019թ. կատարված հարցումներում Հայաստանին նախորդում, և ըստ թուրքերի՝ իրենց համար սպառնալիք են ներկայացնում ԱՄՆ-ը, Իսրայելը, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան՝ համապատասխանաբար 81,3;  70,8; 65,0; 62,8 ինդեքսներով: Հայաստանին հաջորդում են Սիրիան, Գերմանիան, Հունաստանը և Իրաքը:

Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի, հարցվածների մեծ մասը կարծում է, որ Թուրքիայի գլխավոր դաշնակիցը համարվում է Ադրբեջանը, որին հաջորդում են Թուրքմենստանը և Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը:

Հոդվածի ռուսերեն տարբերակը:

 

Հեղինակ՝ Մարի Ավագյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն