Ո՞վ է Նաիրա Զոհրաբյանին «այրելու», «մոռթելու» և «վտարելու» կոչ արած ֆեյսբուքյան օգտատերը

article-image

Քիչ առաջ ՀՀ ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարիա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել և հայտնել, որ «Ashot Gevorgyan» անունով ֆեյսբուքյան օգտատերը առաջարկել է իրեն «այրել», «մորթել» եւ «վտարել երկրից»։

AntiFake.am-ը պարզեց, որ երեկ՝ հուլիսի 10-ին, «Gevorgyan Ashot» անուն-ազգանունով ֆեյսբուքյան օգտատերը, կիսելով Նաիրա Զոհրաբյանի հուլիսի 5-ի 1in.am լրատվականին տված հարցազրույցը, իր էջում արել է հետևյալ գրառումը.

Գրառումն արժանացել է ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներ տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանի (այն անձը, ով չնախատեսված օրակարգով ելույթ ունեցավ Ազգային ժողովում) և Մաքս Վարժապետյանի հավանությանը։

Վերջինս նաև մեկնաբանություն է թողել գրառման ներքո։

Մեկնաբանություն է թողել նաև «Arthur Abrahamyan» անուն-ազգանունով օգտատերը՝ նշելով, որ հանրային մեծամասնությունը կիում է «Gevorgyan Ashot»-ի կարծիքը, չնայած նրան, որ գրառումը հավանության է արժանացել ընդամենը 5 ֆեյսբուքյան օգտատերերի կողմից։

Այս հրապարակմանն անդրադարձել է hraparak.am-ը, որը մեկնաբանություն է վերցրել Նաիրա Զոհրաբյանից «Gevorgyan Ashot»-ի գրառման վերաբերյալ։

«Ասեմ, որ ինձ այրելու կոչ անող սույն պերսոնաժն առանձնապես օրիգինալ չէ։ Ինձ այրելու եւ կախելու ինկվիզիցիոն կոչեր տարբեր ժամանակներում հնչել են։ Իզուր ավելորդ էներգիա եւ էմոցիա մի ծախսեք՝ ես կրակում չեմ այրվում։ Իսկ ընդհանրապես՝ նման կոչերով պիտի զբաղվեն իրավապահները», - նշել է Զոհրաբյանը։

Ավելի ուշ hraparak.am-ի հոդվածին անդրադարձել է «Gevorgyan Ashot»-ը՝ նշելով, որ դատի է տալու լրատվամիջոցին և որ նման լրատվամիջոցները պետք է փակվեն, ինչպես նաև կոչ է արել ընդգվել այդպիսի ԶԼՄ-ների դեմ։

Այսպիսով՝ ինչպես պարզ է դառնում «Gevorgyan Ashot»-ի առաջին գրառումից, ՀՀ ոստիկանությունը մերժել է ինչ-ինչ սպառնալիքների մասով ինչ-ինչ քրեական գործերի հարուցումը, իսկ օգտատերը, թիրախավորելով Նաիրա Զոհրաբյանին, առաջարկել է «այրել», «մոռթել», «վտարել» պաշտոնյային՝ հնչեցնելով կյանքի և առողջության համար վտանգավոր սպառնալիքներ։ Այս ամենից հետո ազատության և մարդու իրավունքների պաշտպանության ջատագով օգտատերը կոչ է արել փակել «իր քիմքին ոչ հաճելի» լրատվականները, ընկերներին էլ կոչ է արել ընդվզել այդպիսի ԶԼՄ-ների դեմ։

Իր վերջին գրառմամբ օգտատերը, նշելով ոստիկանության ֆեյսբուքյան էջը, հայտնել է, որ իր սպառնալիքներն իրական չեն։ Բացի այդ օգտատերը ավելացրել է. «Իմ քաղաքական պայքարը մարդու իրավունքների, հավասարության ու ազատության համարա, նպատակ եմ հետապնդել ապրել հանգիստ, բայց նման լրատվամիջոցները եւ պաշտոնատար անձանց ու պետական մարմինների կողմից ստեղծված ատելության մթնոլորտը թույլ չտվեցին՝ ես լուռ ապրեմ։ Պետական մարմինները ստեղծված են հարգելու ՀՀ քաղաքացու ազատ լինելը եւ ծառայեն քաղաքացուն՝ ազատությունը հարգելու համար։ Սահմանադրությամբ Մարդը վեհագույն արժեք է!»։

Փաստորեն, այս օգտատերը ատելության դեմ պայքարը իրականացնում է ատելություն ու անհանդուրժողականություն սփռելով։ Իսկ մարդու իրավունքները և դրանց պաշտպանությունը օգտատիրոջ պատկերացմամբ միայն սովորական քաղաքացիների համար են, իսկ պաշտոնյաներին կարելի է վիրավորել, սպառնալ և այլ կերպ խախտել նրանց իրավունքները։

 

Հեղինակ՝ Աստղիկ Մաթևոսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
նիկոլ-օ-մետր

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը