Դատարանը մերժել է փաստաբանի բողոքը. Մալյանը կմնա կալանքի տակ

article-image

Վերաքննիչ դատարանի դատավոր Լուսինե Հովհաննիսյանը մերժել է Նարեկ Մալյանին կալանավորելու որոշման դեմ իմ բողոքը։ Մալյանը կմնա կալանքի տակ առնվազն մինչև նոյեմբերի 20-ը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը: 

«Հատկանշական է, որ «թշնամանք հրահրելու» մեջ մեղադրվող Մալյանի կալանքի հարցը վերաքննիչում լուծել է այն նույն դատավորը, որն անցյալ տարի՝ «Դիմադրության» շարժման օրերին, անփոփոխ էր թողել նույն հոդվածով մեղադրվող լուսահոգի Արմեն Գրիգորյանի կալանքը։ Ընդ որում, երկու դեպքում էլ վարույթն իրականացվել է ԱԱԾ քննչականում»,- գրել է Մելիքյանը:

Փաստաբանը հիշեցրել է, որ սեպտեմբերի 20-ից անազատության մեջ պահվող Մալյանը մեղադրվում է նախորդ օրը Հանրապետության հրապարակում կատարված լայվի համար։ Այդ լայվում նա, ի թիվս այլի, նշում է, որ կարող է մարդկանց առաջնորդելով՝ կազմակերպել իր խոսքում հնչեցված որոշակի գործողություններ։ Արտաքին աշխարհի հետ Մալյանի տեսակցություններն ու հաղորդակցությունը փակ է։

Աղբյուր` AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն